Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 14:50

ԵԱՀԿ-ն շարունակում է պնդել ԼՂ-ի հակամարտութեան խաղաղ եւ երկարաժամկէտ կարգաւորման հասնելու ուղղութեամբ աշխատանքների հարցում

Զեկոյցում նշւում է, որ 2016 թւականին ԵԱՀԿ տարածաշրջանում առկայ հակամարտութիւնները շարունակել են գերիշխել կազմակերպութեան օրակարգում: Մասնաւորապէս, Ուկրայինայի ճգնաժամը մնացել է տարւայ ընթացքում առանցքային մտահոգութիւնը: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում լարւածութեան աճը մեծացրել է հակամարտութեան կարգաւորման անհրաժեշտութիւնը:

«alikonline.ir» - Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ լարւածութեան աճին եւ ընդհանուր առմամբ բանակցային գործընթացում գրանցւած սահմանափակ առաջընթացին՝ ԵԱՀԿ-ն շարունակում է պնդել այս հակամարտութեան խաղաղ եւ երկարաժամկէտ կարգաւորման հասնելու ուղղութեամբ աշխատանքների հարցում: Այդ մասին, ըստ «tert.am»-ի՝ ասւած է ԵԱՀԿ գործունէութեան 2016 թւականի ամփոփիչ զեկոյցում։

Զեկոյցում նշւում է, որ 2016 թւականին ԵԱՀԿ տարածաշրջանում առկայ հակամարտութիւնները շարունակել են գերիշխել կազմակերպութեան օրակարգում: Մասնաւորապէս, Ուկրայինայի ճգնաժամը մնացել է տարւայ ընթացքում առանցքային մտահոգութիւնը: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում լարւածութեան աճը մեծացրել է հակամարտութեան կարգաւորման անհրաժեշտութիւնը:

«2016 թւականի գարնանը ԼՂ-ի հարցում լարւածութեան աճը ստեղծեց աւելի ակտիւ ճգնաժամային կառավարման անհրաժեշտութիւն: ԵԱՀԿ նախագահութեան շրջանակում Գերմանիան զգալի ջանքեր է ներդրել այս եւ այլ հակամարտութիւնների կարգաւորման հարցում՝ ձգտելով ամրապնդել հակամարտութիւնների կարգաւորման եւ այս հակամարտութեան հետեւանքով տուժած մարդկանց կեանքի պայմանները բարելաւելու ԵԱՀԿ-ի ձեւաչափերը»,- ասւած է զեկոյցում:

Փաստաթղթում նշւում է, որ Գերմանիան ԵԱՀԿ-ի նախագահող երկրի շրջանակներում արագ արձագանգել է 2016 թւականի ապրիլին շփման գծում սկսւած ռազմական գործողութիւններին եւ հրաւիրել է Մշտական խորհրդի յատուկ նիստ։ Այն հանդէս է եկել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռքբերւած համաձայնութիւններն իրականացնելու կոչով: Նախագահութիւնը նաեւ կոչ է արել վերսկսել քաղաքական բանակցային գործընթացը՝ հակամարտութիւնը կարգաւորելու համար:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպշիկը զեկոյցում նշել է, որ ապրիլեան բախումներից յետոյ եւ կողմերի խնդրանքով անձնական ներկայացուցչի գրասենեակը կատարել է ութ այցելութիւն՝ ի պաշտպանութիւն առաջնագծի դիրքերի միջեւ ընկած հատւածում զոհւած զինծառայողների մարմինները որոնելու եւ կողմերին փոխանցելու մարդասիրական գործողութիւնների: Այդ ընթացքում անձնական ներկայացուցչի գրասենեակը մշտական կարգով տեղեկացրել է զարգացումների մասին նախագահութեանը, Մինսկի խմբի համանախագահներին եւ Մինսկի խմբին:

«2016 թւականը դժւար տարի էր՝ անկայունութեամբ եւ առաջնագծում հրադադարի ուժի մէջ մտնելուց ի վեր զոհերի ամենամեծ թւով»,- ասել է է Կասպշիկը:

2016 թւականի ընթացքում անձնական ներկայացուցիչը եւ նրա թիմը պարբերաբար հանդիպել են կողմերի ներկայացուցիչների հետ, այդ թւում՝ բարձրաստիճան ռազմական եւ քաղաքական մակարդակներով:

Կողմերի աջակցութեամբ անձնական ներկայացուցիչը եւ նրա թիմն ընդհանուր առմամբ իրականացրել են 22 մոնիթորինգային առաքելութիւն՝ հինգը՝ հայ-ադրբեջանական սահմանին, 17-ը՝ շփման գծում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։