Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 15:00

Արման Նաւասարդեան. «Բիւլբիւլօղլիի նշանակումը ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնում ՀՀ եւ հայութեան համար կարող է ունենալ անցանկալի հետեւանքներ»

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բիւլբիւլօղլիի առաջադրումը ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնում բաւականին անհանգստացնող երեւոյթ է Հայաստանի համար: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը:

«alikonline.ir» - ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բիւլբիւլօղլիի առաջադրումը ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնում բաւականին անհանգստացնող երեւոյթ է Հայաստանի համար: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը:

«Մեծ հաւանականութիւն կայ, որ 9 թեկնածուներից հէնց նա կընտրւի այդ պաշտօնում: Դա կարող է ունենալ անցանկալի հետեւանքներ Հայաստանի եւ հայութեան համար երկու հիմնական պատճառով: Առաջինն այն է, որ այդ անձնաւորութեան մօտ կայ հայաֆոբիա կամ էլ նա տուրք է տալիս այժմեան իշխանութիւններին: Նա տասը տարուց աւելի եղել է Ադրբեջանի մշակոյթի նախարար, եւ հէնց այդ ժամանակաշրջանում են ոչնչացւել Նախիջեւանի բոլոր խաչքարերը: Ինձ համար՝ որպէս մասնագէտի, յատկապէս ցաւալի է նրա 11 տարւայ աշխատանքը որպէս Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ այն պաշտօնեան, ով մշտապէս հանդէս է գալիս ոչ միայն ղարաբաղեան հակամարտութիւնը զէնքի ուժով լուծելու դիրքերից, այլեւ յայտարարել է, որ պատրաստ է զէնք վերցնել եւ կռւել այդ հողերի համար՝ նմանատիպ նկրտումներ արտայայտելով նաեւ Երեւանի առումով, չի կարող նշանակւել այդ պաշտօնում:

«Երբ որ փողոցային խուժանը քայլեր է անում, եւ նրան չեն կանգնեցնում, նա աւելի շատ է ոգեւորւում: Ես չեմ տեսել, որ նրա ասածներին որեւէ պաշտօնական հակադարձում լինի հայկական դեսպանութեան, հայ համայնքի կողմից: Սա դառը իրականութիւն է, եւ ժամանակի ընթացքում նա աւելի ոգեւորւեց: Ես չեմ ուզում խորանալ, թէ ինչ փողեր են պտտւում ԻՒՆԵՍԿՕ-ում, բայց նրա նշանակման համար շանսեր կան: Տւեալներ կան, որ ամէն ինչ արւում է, որ հէնց նա նշանակւի՝ հաշւի առնելով այն, թէ ինչ ֆինանսական վիճակում է ԻՒՆԵՍԿՕ-ն. որոշ երկրներ կրճատել են անդամավճարները, այդ թւում՝ ԱՄՆ-ն, իսկ Թուրքիան, Ադրբեջանը եւ այլ մահմեդական երկրներ աւելացրել են մուծումները»,- նշեց դեսպանը:

Արման Նաւասարդեանի կարծիքով՝  այս հարցին պէտք է պաշտօնական մօտեցում, պաշտօնական արձագանգ լինի Հայաստանի կողմից:

«Մենք աւելի քան մէկ ամիս է՝ լծւած ենք այս գործին, մտաւորականութեան, հասարակական կազմակերպութիւնների հետ միասին կազմակերպել եւ նամակներ ենք ուղարկել ըստ համապատասխան հասցէների՝ բացատրելով, թէ նրա նշանակումը ինչ հետեւանք կարող է ունենալ: Յղում ենք կատարել նաեւ կանոնադրութեանը, որով արգելւում է նման փիլիսոփայութիւն քարոզող անձին զբաղւել այդ գործով: Տեսնենք՝ ինչ կը ստացւի: Շատ կարեւոր է, որ հէնց պաշտօնական մակարդակով քայլեր լինեն, դիմել ենք նաեւ Արտգործնախարարութեանը՝ բացատրելով, որ պէտք է եթէ ոչ պաշտօնական, գոնէ պետական մակարդակով քայլեր արւեն»,- ասաց նա՝ յաւելելով, որ նոյնիսկ յուշել են Արտգործնախարարութեանը՝ ոտքի հանել ողջ դիւանագիտական կորպուսը,  ոտքի հանել այնպիսի անձնաւորութիւնների, ինչպէս օրինակ Շառլ Ազնաւուրն է:

Արման Նաւասարդեանի կանխատեսմամբ, եթէ այս փուլում այս հարցը չարգելափակւի, Բիւլբիւլօղլին մեխանիկօրէն կը նշանակւի ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։