Հա

Քաղաքական

13/04/2017 - 10:30

Մուրադ Փափազեան. «Մենք չեն կարող բաւարարւել խորհրդարանական ընտրութիւնների այս արդիւնքներով»

«Դաշնակցութիւնը նաեւ կառավարական կուսակցութիւն է: Այն ամբողջութիւն է՝ Արցախ, Սփիւռք եւ Հայաստան, եւ այս ամբողջութիւնը Հայաստանը պէտք է նկատի իբրեւ կարեւորութիւն: Ուրիշ ո՞ր կուսակցութիւնը Հայաստանում նման ներկայութիւն ունի: Սփիւռքը կարող է դեր խաղալ Հայաստանի զարգացման մէջ, որպէսզի անկախութիւնը յաջող գաղափար դառնայ Հայաստանի համար: Այստեղ Դաշնակցութիւնը լուրջ դեր ունի»,- ասաց Մուրադ Փափազեանը:

«alikonline.ir» - Դաշնակցութիւնն այս ընտրութիւններում նոր առաջընթաց է գրանցել, այս ընտրութիւնները Դաշնակցութեան համար նոր սկիզբ էր` արդար Հայաստան ունենալու համար: «Tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ (Ֆրանսիա) Մուրադ Փափազեանը՝ նշելով, որ ընտրութիւններից յետոյ նա Հայաստանում էր, եւ այստեղ էլ իր եզրակացութիւններն արել է:

«Դաշնակցութիւնն ունի իր համար, Հայաստանի մէջ եւ ընդհանրապէս հայ ժողովրդի համար նոր ամբիցիաներ, որպէսզի զարգանայ պետութիւնը, որպէսզի ուժեղանա պետութիւնը, որպէսզի արտագաղթի թւերը փոքրանան եւ որպէսզի Հայաստանի ժողովուրդը՝ յատկապէս երիտասարդութիւնը, կարողանայ Հայաստանի մէջ ապագայ կերտել, երեւակայել, ստեղծել եւ ամրապնդել»,- ասաց նա՝ յաւելելով, որ իրենք համոզւած են, որ Դաշնակցութեան ներդրումով հնարաւոր է այս նպատակներին հասնելը:

Մուրադ Փափազեանի խօսքով՝ վերջին խորհրդարանական ընտրութիւններով Դաշնակցութիւնն առաջընթաց արձանագրեց: «Դաշնակցութիւնը նաեւ կառավարական կուսակցութիւն է: Այն ամբողջութիւն է՝ Արցախ, Սփիւռք եւ Հայաստան, եւ այս ամբողջութիւնը Հայաստանը պէտք է նկատի իբրեւ կարեւորութիւն: Ուրիշ ո՞ր կուսակցութիւնը Հայաստանում նման ներկայութիւն ունի: Սփիւռքը կարող է դեր խաղալ Հայաստանի զարգացման մէջ, որպէսզի անկախութիւնը յաջող գաղափար դառնայ Հայաստանի համար: Այստեղ Դաշնակցութիւնը լուրջ դեր ունի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ իրենց ամերիկահայ գործընկեր Վաչէ Բրուտեանը յօդւած էր հրապարակել, որտեղ իր մտահոգութիւններն էր յայտնել՝ նշելով, որ հայաստանեան հասարակութիւնը խորհրդարանական ընտրութիւններին գաղափարների հետեւից չգնաց, այլ ընտրեց նիւթական միջոցներով առաջնորդւող ուժին: «Հ. Յ. Դաշնակցութեան ընտրական ծրագիրը (պլատֆորմ), որ դարձեալ Կարօ Արմենեանի բնորոշումով, «ուրիշ բան չէ, եթէ ոչ յեղափոխական կուսակցութեան պայմանագիրը մեր ժողովուրդին հետ», փաստօրէն չկրցաւ պատուար կանգնիլ խեղելու եւ խեղդելու այս ճիգին դիմաց»,- նշել էր նա իր յօդւածում:

Սրա հետ կապւած՝ Մուրադ Փափազեանը նշեց, որ, իհարկէ, իրենց չի բաւարարում ՀՅԴ-ի գրանցած արդիւնքներն այս ընտրութիւններում: «Մենք չեն կարող բաւարարւել այս արդիւնքներով: Անշուշտ, պէտք է ճանաչում լինի այդ քւէներին: Բայց նաեւ պէտք է դատապարտել ձայները գնելը: Դատապարտելու հետ միաժամանակ պէտք է հասկանանք՝ ինչու՞ է ժողովուրդն ընդունում գումարը, ի՞նչ է նշանակում ձայն վաճառելը: Դա նշանակում է, որ ժողովուրդը լաւ չի ապրում իր երկրի մէջ: Եթէ ժողովուրդը լաւ ապրի, նա չի ընդունի գումարը: Վերջիվերջոյ իր գաղափարը կը գնւի: Այս հարցերը պէտք է քննւեն»,- ասաց նա:

Յարակից լուրեր

  • Ջուլիանին կոչ է անում աւելացնել ճնշումն Իրանի վրայ
    Ջուլիանին կոչ է անում աւելացնել ճնշումն Իրանի վրայ

    Իր ընդգծւած հակաիրանական հայեացքներով յայտնի, ԱՄՆ նախագահի փաստաբան, Նիւ Եօրքի նախկին քաղաքապետ Ռոդի Ջուլիանին ելոյթով հանդէս է եկել Վարշաւայում ընթացող «Խաղաղութիւնն ու անվտանգութիւնը Մերձաւոր Արեւելքում» խորհրդաժողովում. տեղեկացնում է «Agence France-Presse»-ը:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ
    ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանում Իրանի դեսպանի հետ

    ՀՅԴ Բիւրոյի նախագահ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը փետրւարի 12-ին հիւրընկալւել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին:

  • ՀՅԴ ԳՄ.«Մշակոյթի նախարարութեան անհրաժետութիւնը պարտադիր է»
    ՀՅԴ ԳՄ.«Մշակոյթի նախարարութեան անհրաժետութիւնը պարտադիր է»

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ  մշակոյթի, երիտասարդութեան և սպորտի հարցերով յանձնախումբն  իր մտահոգութիւնն է յայտնում   ՀՀ մշակոյթի ու կրթութեան և գիտութեան նախարարութիւնները միաւորելու վերաբերեալ զանգւածային լրատւամիջոցներում, ինչպէս նաև որոշ պաշտօնական շրջանակներում շրջանառվող տեղեկութիւնների կապակցութեամբ։ 

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։