Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 12:40

Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիւ թէ արդիւնք տան

Ապրիլի 24-27-ը Ստրասբուրգում կանցկացւի Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այս օրերին վեհաժողովում կը քննարկւի ԵԽԽՎ նախագահ Պեդրօ Ագրամունտի պաշտօնանկութեան հարցը: Նրա անունը կապւում է կոռուպցիոն գործարքների հետ, նա հովանաւորում է ԵԽԽՎ կոռումպացւած պատւիրակներին, չարաշահում է պաշտօնական դիրքը: 

«alikonline.ir» - Ապրիլի 24-27-ը Ստրասբուրգում կանցկացւի Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Այս օրերին վեհաժողովում կը քննարկւի ԵԽԽՎ նախագահ Պեդրօ Ագրամունտի պաշտօնանկութեան հարցը: Նրա անունը կապւում է կոռուպցիոն գործարքների հետ, նա հովանաւորում է ԵԽԽՎ կոռումպացւած պատւիրակներին, չարաշահում է պաշտօնական դիրքը: Ագրամունտը մշտապէս աչքի է ընկել նաեւ ադրբեջանամէտ կեցւածքով: Տեղեկացնում է «yerkirmedia.am»-ը:

Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրօ Ագրամունտը Պետդումայի պատգամաւորների հետ մարտի 20-ին այցելել էր Սիրիա՝ չունենալով կառոյցի լիազօրութիւնը: Այցը աղմուկ էր բարձրացրել ԵԽԽՎ պատւիրակների շրջանում, եւ «Եւրոպական ժողովրդական» կուսակցութեան (ԵԺԿ) խմբակցութեան ղեկավար Ակսէլ Ֆիշէրը նախաձեռնել է Ագրամունտի քայլը դատապարտող մի նախագիծ: Ագրամունտը եւս ԵԺԿ-ի անդամ է: Սպասւում է, որ Ֆիշէրի բանաձեւը կը քննարկւի ԵԽԽՎ ապրիլեան նստաշրջանում, բայց սա չի լինի Ագրամունտին առնչւող միակ հարցը: Դեռեւս յունւար ամսին վեհաժողովի կանոնակարգի յանձնաժողովում քննարկւել է ԵԽԽՎ-ի կոռումպացւած պատւիրակների գործունէութիւնը հետաքննող մարմին ստեղծելու հարցը. տարբեր հրապարակումներում Ագրամունտը դիտարկւում է որպէս նրանց հովանաւոր:

«Յանձնարարութիւն կար, որ ճշտւի հետաքննող մամնի մանդատը: Այդ գործը պէտք է կատարէր նստաշրջանների արանքում գործող կոմիտէն մարտին: Բայց քանի որ այդ կոմիտէն ղեկավարում է Ագրամունտը, ամէն ինչ արւեց, որ բանաձեւը չընդունւի: Ես վստահ եմ, որ յետաձգումը այլեւս անհնար է դառնալու, բանաձեւը քննարկւելու է ապրիլեան նստաշրջանում, եւ հետաքննող մարմինը ստեղծւելու է»,- նշեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատւիրակութեան անդամ Արմէն Ռուստամեանը:

Վերջինս կարծում է՝ սա այլեւս անդառնալի գործընթաց է, ու Ագրամունտի ջանքերը այս անգամ հազիւ թէ արդիւնք տան. ԵԽԽՎ-ի հեղինակութեամբ մտահոգ պատւիրակների թիւը մեծացել է, իսկ Ֆիշէրի բանաձեւն ու հետաքննող մարմին ստեղծելու նախաձեռնութիւնը պարզապէս միմեանց լրացնելու են:

«Կայ երկու պրոցես՝ մէկը վերաբերում է Ագրամունտի այցին. դա կարող է անվստահութեան գործընթաց առաջացնել հէնց Ագրամունտի մասով: Միւսը հետաքննող մարմնի ստեղծումն է: Դրանք ուղղակիօրէն միմեանց հետ կապւած չեն, բայց առնչութիւններ ունեն: Անկախ մարմին ստեղծելու պրոցեը այլեւս չի կարող անարդիւնք լինել:Այս երկուսը միասին ձնագնդի էֆեկտ են տալու, եւ աւելի լուրջ քննարկում է սպասւում»,- յաւելեց Ռուստամեանը:

Զեկոյցի քննարկումը ուղղակիօրէն առնչւելու է ԵԽԽվ-ում տարածւած խաւիարային դիւանագիտութեանը. շոշափելու է իտալացի Վոնոտէի, սերբ Միլիցա Մարկովիչի անունները: Այս համատեքստում՝ հայկական պատւիրակութիւնը կարեւոր է համարում անդրադարձը հէնց այս դիւանագիտութեան արդիւնքում ընդունւած եւ հէնց կոռումպացւած պատւիրակների կողմից մշակւած հակահայ բանաձեւերին: Արմէն Ռուստամեանն ասում է, որ պէտք է աշխատել դրանք չեղեալ համարելու ուղղութեամբ:

Յարակից Հրապարակումներ

  • Արմէն Ռուստամեան. «Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների համար»
    Արմէն Ռուստամեան. «Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների համար»

    Ճշտող հարցին, թէ կարո՞ղ ենք արձանագրել, որ Ադրբեջանը հիմքեր է ստեղծում լայնամասշտաբ գործողութիւնների համար, ՀՅԴ խմբակցութեան ղեկավարը պատասխանեց.- «Այո՛, այո՛, ինքը հիմքեր է ստեղծում, որ հետագայում իբրեւ թէ մեղքն իր վրայ չբարդւի, այլ ինքը պաշտպանւող կողմ ներկայանայ»։

  • Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգութիւն են յայտնել ԼՂ շփման գծում վերսկսւած բռնութեան առնչութեամբ
    Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգութիւն են յայտնել ԼՂ շփման գծում վերսկսւած բռնութեան առնչութեամբ

    Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային յանձնաժողովի համազեկուցողները մտահոգութիւն են յայտնել Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գիւղում բռնութեան սրման առնչութեամբ:

  • Հրապարակւեց ԵԽԽՎ նախագահ Ագրամունտի իմպիչմենտի բանաձեւը
    Հրապարակւեց ԵԽԽՎ նախագահ Ագրամունտի իմպիչմենտի բանաձեւը

    Այսօր՝ յունիսի 30-ին, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի վերջին օրը, հրապարակւեց ԵԽԽՎ նախագահ Պեդրօ Ագրամունտի իմպիչմենտի (անվստահութիւն-ԽՄԲ.) վերաբերեալ բանաձեւի նախագիծը:

  • Արփինէ Յովհաննիսեանի սուր ելոյթը ԵԽԽՎ-ում. «Պեդրօ Ագրամունտը վստահութիւն չի ներշնչում»
    Արփինէ Յովհաննիսեանի սուր ելոյթը ԵԽԽՎ-ում. «Պեդրօ Ագրամունտը վստահութիւն չի ներշնչում»

    «Նախկինում, երբ մենք խօսում էինք կոռուպցիայի մասին դա միայն բամբասանքի մակարդակում էր, կամ դա վերագրում էինք մեր խօսքի ազատութեան կամ մեր կարծիքը ազատօրէն արտայայտելու իրաւունքին, բայց այժմ մենք այնպիսի իրավիճակի ենք բախւել, երբ բոլորը կարող են խօսել մի մարդու մասին, որը հաւատ չի ներշնչում, բոլորը կարող են փաստարկել, որ այդ անձը չունի վստահութիւն, բոլորը կարող են համոզւած լինել, որ այդ անձը կոռումպացւած է եւ նա կատարել է գործողութիւններ, որոնք հակադրւում են Վեհաժողովի դաւանած արժէքներին, բայց այդ անձը կարող է շարունակել իր գործելաոճը, ինչպէս ճիշտ նշեց պարոն Գրէյնջէրը, վստահութեան ճգնաժամ ստեղծելով այս Վեհաժողովում: Նման իրավիճակը անընդունելի եւ անթոյլատրելի է, բայց ոչ այն իմաստով, որ պէտք է միայն բարձրաձայնենք դրա մասին, այլ գործուն քայլերի դիմենք, ինչպէս նշւում է զեկոյցում»,- ասել է Արփինէ Յովհաննիսեանը:

  • Արմէն Ռուստամեան. «Կը գայ 2018 թւականը, կը տեսնենք»
    Արմէն Ռուստամեան. «Կը գայ 2018 թւականը, կը տեսնենք»

    Հարցին՝ ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտօնում 2018 թւականից յետոյ, Ռուստամեանը պատասխանեց. «Կը գայ 2018 թւականը, կը տեսնենք: Ես ձեզ նման 15 տարի յետոն չեմ կարողանում տեսնել: Մենք վաղւայ եղանակի պրոգնոզը չենք կարողանում տալ, ուզում էք 5 տարւայ պրոգնո՞զ տամ»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։