Հա

Քաղաքական

Ուրբաթ, 14 Ապրիլի 2017 19:16

Սերժ Սարգսեանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետութիւնների ղեկավարների ոչ պաշտօնական ձեւաչափով հանդիպմանը

Օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետութիւնների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը եւ միաձայն որոշում կայացրել ս.թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում նշանակել Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Իւրի Գրիգորիի Խաչատուրովին

«alikonline.ir»- Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետութիւնում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն այսօր Բիշկեկում մասնակցել է Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ պետութիւնների ղեկավարների ոչ պաշտօնական ձեւաչափով հանդիպմանը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետութիւնների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը եւ միաձայն որոշում կայացրել ս.թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի պաշտօնում նշանակել Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Իւրի Գրիգորիի Խաչատուրովին: Պետութիւնների ղեկավարները նաեւ որոշում են կայացրել ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժային պարգեւատրել ՀԱՊԿ Հաւաքական անվտանգութեան խորհրդի գերազանցութեան 1-ին կարգի նշանով:

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ պետութիւնների ղեկավարների ոչ պաշտօնական ձեւաչափով հանդիպման ընթացքում քննարկւել են ՀԱՊԿ պատասխանատւութեան գօտում ռազմաքաղաքական եւ ռազմական-ռազմավարական իրավիճակին վերաբերող հարցեր, ընդունւել մի շարք լրացուցիչ կարգադրութիւններ անվտանգութեան սպառնալիքներին հակազդեցութեան ուղղութեամբ:

 

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։