Հա

Քաղաքական

Ուրբաթ, 14 Ապրիլի 2017 19:18

Իւրի Խաչատուրովը նշանակւել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար

2017 թւականի մայիսի 2-ից Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղար է նշանակւել Իւրի Խաչատուրովը

«alikonline.ir»- 2017 թւականի մայիսի 2-ից Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղար է նշանակւել Իւրի Խաչատուրովը: Այդ մասին, ըստ «tert.am»-ի`յայտարարել է կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնակատար Վալերի Սեմերիկովը։ 

«Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի նշանակման մասին հարցը քննարկելիս միաձայն որոշում է կայացւել մայիսի 2-ից այդ պաշտօնին նշանակել Իւրի Խաչատուրովին»,- ՀԱՊԿ ոչ պաշտօնական գագաթնաժողովի արդիւնքներով լրագրողներին յայտարարել է Սեմերիկովը:

Կենսագրութիւն

Ծնւել է 1952 թ. յունւարի 5-ին Խորհրդային Վրաստանի Թեթրիծղարօ (այժմ՝ Տետրի-Ցկարօ) քաղաքում:


Կրթութիւն

1969 թ. աւարտել է Թեթրիծղարոյի միջնակարգ դպրոցը:
1969-1974 թթ. սովորել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանում:
1982-1985թթ. Սանկտ Պետերբուրգի Կալինինի անւան ռազմական հրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի ունկնդիր:

Աշխատանքային գործունէութիւն

1976-1982 թթ. հեռաւոր արեւելեան զինւորական օկրուգի հրետանային դիւիզիոնի հրամանատար:
1985թ.՝ Բելոռուսիայի զինւորական օկրուգի տանկային դիւիզիայի հրթիռային զօրքերի եւ հրետանու շտաբի պետ:
1987-1989 թթ. Աֆղանստանի 40-րդ բանակի 5-րդ գւարդիական մոտոհրաձգային դիւիզիայի հրթիռային զօրքերի եւ հրետանու շտաբի պետ:
1989 թ. Բելառուսիայի զինւորական օկրուգի տանկային բանակի առանձին հրետանային բրիգադի հրամանատար:
1992 թ. Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան 2-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատար:
1992 թ. Հայաստանի Հանրապետութեան սահմանապահ զօրքերի վարչութեան պետ:
2000-2008 թթ. Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի տեղակալ:
2009 թ. Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ:
2016 թւականից Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար։

Ձեռքբերումներ

1995 թ. Հայաստանի Հանրապետութեան գեներալ-մայոր:
2000 թ. Հայաստանի Հանրապետութեան գեներալ-էյտենանտ:
2008 թ. Հայաստանի Հանրապետութեան գեներալ-գնդապետ:
«ԽՍՀՄ զինւած ուժերում Հայրենիքին ծառայութեան համար» շքանշան:
Աֆղանական «Աստղ» 2-րդ աստիճանի շքանշան:
«Մարտական Խաչ» շքանշան:
«Վարդան Մամիկոնեան» շքանշան:
«Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» մեդալ:
«Մարշալ Բաղրամեան» մեդալ:
«Անդրանիկ Օզանեան» մեդալ:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։