Հա

Քաղաքական

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 13:30

Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակ. «Արցախի միջազգային ճանաչումը Հարաւային Կովկասում խաղաղութեան գրաւականն է»

«Արցախի միջազգային ճանաչումը Հարաւային Կովկասում խաղաղութեան գրաւականն է»,- կարծում է Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակը:

«alikonline.ir» -  Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակը յիշեցնում է, որ մէկ տարի առաջ Ադրբեջանը Արցախի Հանրապետութեան դէմ նախաձեռնել է 1994 թ. զինադադարից ի վեր աննախադէպ մասշտաբներով յարձակում։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Այդ յարձակումն աւարտւեց ռազմական անյաջողութեամբ, ինչը եւս մէկ անգամ կարեւորում է հակամարտութեան՝ բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորման անհրաժեշտութիւնը, որը պէտք է տեղի ունենայ երկու կողմերի՝ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական երկխօսութեան հաստատման միջոցով։

Բարեկամութեան շրջանակը նաեւ յիշեցնում է, որ ադրբեջանական զինւած ուժերն իրենց յարձակման ընթացքում Արցախի սահմանամերձ գիւղերի հայ քաղաքացիական բնակչութեան դէմ իրականացրեցին բազմաթիւ յանցագործութիւններ:

«Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը վերջերս ընդունել եւ ընթացք է տւել արցախցի քաղաքացիների կողմից ներկայացւած քսաներեք դիմում-բողոքների, որոնց հարազատները ենթարկւել են դաժան խոշտանգումների եւ ապա սպանւել ադրբեջանական յատուկ ջոկատայինների կողմից։ Կասկած չկայ, որ կանոնաւոր զինւած ուժերին բնորոշ վարքագծին հակասող այդ խոշտանգումներն Ալիեւի վարչակարգի հայատեաց քաղաքականութեան հետեւանքն են եւ յստակ հրահանգների արդիւնք»,- նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամութեան շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Բարեկամութեան շրջանակը նշում է, որ նման գործողութիւնները միմիայն նպաստում են անվստահութիւն մթնոլորտի ամրապնդմանը եւ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման հեռանկարի յետաձգմանը:

«Ահա թէ ինչու նախապայմաններ պէտք է հանդիսանան Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը եւ բանակցային սեղանի շուրջ նրայ վերադարձը եւ ոչ թէ Հարաւային Կովկասում տեւական խաղաղութեան հաստատմանն ուղղւած իրականացւող հիպոթետիկ միջոցառումները», - եզրափակել է Ֆրանսուա Ռոշբլուանը:

Բարեկամության շրջանակը կարծում է, որ մարտի 28-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի միջեւ տեղի ունեցած հանդիպումը մէկ քայլ առաջ է այդ ուղղութեամբ եւ աջակցում է Մինսկի խմբի առաջարկները, ինչպիսիք են՝ Հարաւային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչ եւ դեսպան Անդրէյ Կասպրշիկի դերակատարութեան ամրապնդումը, ինչպէս նաեւ նրա գրասենեակին՝ հրադադարի վերահսկման եւ միջադէպերի ծագման վերստուգման նպատակով իրական հնարաւորութիւնների տրամադրումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։