Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 09:40

Հայաստանում նշւել է Իրանի բանակի օրը

Շնորհաւորելով Իրանի բանակի օրւայ կապակցութեամբ, Մովսէս Յակոբեանը գոհունակութեամբ է խօսել պաշտպանական ոլորտում Իրան-Հայաստան համագործակցութեան մասին՝ նշելով, որ դա բխում է երկու մայրաքաղաքների անմիջական շահերից եւ նպաստում է տարածաշրջանում անվտանգութեան, կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանը՝ յոյս յայտնելով, որ դրանք կը նպաստեն երկու երկրների միջեւ բարեկամութեան եւ համագործակցութեան ամրապնդմանը:

«alikonline.ir» - Իրանի բանակի օրը ՀՀ-ում հաւատարմագրւած դեսպանների, դիւանագէտների, ռազմական կցորդների եւ ՀՀ ռազմական ու պաշտպանական ոլորտի պատասխանատուների ներկայութեամբ նշւել է Երեւանի «Էրեբունի» հիւրանոցում: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

ՀՀ-ում Իրանի դեսպանութեան ռազմական կցորդ գնդապետ Սէյէդ Հոսէյն Վահիդի Շէյխին հանդիսութեան ընթացքում ողջունելով ներկաներին՝ յիշեցրեց, որ թէ՛ յեղափոխութեան ժամանակ, եւ թէ՛ պարտադրեալ պատերազմի տարիներին Իրանի բանակը մշտապէս կանգնած է եղել ժողովրդի կողքին: Նա նշեց, որ Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ, Իրանի դէմ սահմանւած անարդար պատժամիջոցները պատճառ դարձան, որ Իրանի ԶՈՒ-երը յենւեն սեփական կարողականութեան վրայ, եւ արդիւնքում թողարկեն սեփական արտադրութեան ամենատարբեր տիպի զինատեսակներ:

Նա անհերքելի համարեց ազգային շահերի եւ ժողովրդի անվտանգութեան ապահովման, ինչպէս նաեւ տարածաշրջանում ուժերի միջեւ հաւասարակշռութեան ձեւաւորման ուղղութեամբ Իրանի բանակի դերակատարութիւնը՝ նշելով, որ Իրանի ԶՈՒ-ն պատրաստ է իր կուտակած փորձը փոխանակել տարածաշրջանի հարեւան երկրների հետ:

Գնդապետ Շէյխին անդրադարձել է նաեւ Իրան-Հայաստան յարաբերութիւններին՝ նշելով, որ կողմերի միջեւ յարաբերութիւնները խարսխւած են պատմական եւ մշակութային համատեղութիւնների եւ երկու ժողովրդների բարեկամական յարաբերութիւնների վրայ: Նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանի անկայուն պայմաններին՝ ընդգծելով, որ Իրանն ու Հայաստանն իրենց ղեկավարութեան խոհեմ նախաձեռնութիւնների շնորհիւ դասւում են տարածաշրջանի ամենաանվտանգ երկրների շարքին:

Միջոցառմանը, ելոյթ է ունեցել նաեւ ՀՀ ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ գեներալ-լէյտենանտ Մովսէս Յակոբեանը:

Շնորհաւորելով Իրանի բանակի օրւայ կապակցութեամբ, նա գոհունակութեամբ է խօսել պաշտպանական ոլորտում Իրան-Հայաստան համագործակցութեան մասին՝ նշելով, որ դա բխում է երկու մայրաքաղաքների անմիջական շահերից եւ նպաստում է տարածաշրջանում անվտանգութեան, կայունութեան եւ խաղաղութեան հաստատմանը՝ յոյս յայտնելով, որ դրանք կը նպաստեն երկու երկրների միջեւ բարեկամութեան եւ համագործակցութեան ամրապնդմանը:  

Յիշեցնենք, որ Իրանում բանակի օրը նշւում է ֆարւարդինի 29-ին (ապրիլի 18):

Յարակից Հրապարակումներ

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

  • ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»
    ՀՀ-ում Իրանի դեսպան. «Թեհրան-Երեւան համագործակցութիւնը գործնական փուլ է թեւակոխել»

    «Վերջին տարիներին իրականցւած համատեղ նախաձեռնութիւնների շրջանակում, նոր հեռանկարներ են բացւել տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման համար»,- ասել է դեսպան Սաջջադին:

  • Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին
    Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

    Ռոհանիի վերընտրութիւնը նշանակում է, որ շարունակելու են ուժի մէջ մնալ հայ-իրանական՝ օր օրի աւելի կոնկրետացող եւ հաւակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն եւ էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը:

  • Թրամփի վարչակազմը նախատեսում է 67 տոկոսով նւազեցնել Հայաստանին տրամադրւող օգնութիւնը
    Թրամփի վարչակազմը նախատեսում է 67 տոկոսով նւազեցնել Հայաստանին տրամադրւող օգնութիւնը

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսի համար հրապարակել է 2018 ֆինանսական տարւայ բիւջէի վերաբերեալ յանձնարարականները, որոնցով նախատեսվում են զգալի բիւջէտային կրճատումներ:

  • Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»
    Բահրամ Ղասեմի. «Իրանը ծուղակը չի ընկնի. Անվտանգութիւնն անհնար է գնել»

    «Շարունակելով իր խելամիտ քաղաքականութիւնն Իրանի Իսլական Հանրապետութիւնը տարածարջանային եւ արտատարածաշրջանային ծայարայեղականների լարած ծուղակը չի ընկնի եւ միջազգային ասպարէզում, յատկապսէս՝ հարեւանների հետ յարաբերութիւններում կը շարունակի խաղաղութեան վրայ խարսխւած գործակցութեան քաղաքականութիւնը»,- ասել է Բահրամ Ղասեմին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։