Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 11:10

ՆԱՏՕ-ի պաշտօնեայ. «Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդիւնաւետօրէն համագործակցում է խաղաղապահութեան ոլորտում»

«Մենք բոլոր ցանկացող երկրներին հնարաւորութիւն ենք տալիս համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանն ինքնիշխան երկիր է եւ ինքն է որոշում, թէ որքանով պէտք է համագործակցի ՆԱՏՕ-ի կամ որեւէ այլ կառոյցի հետ»,- ամփոփել է Անջէյ Կլիմչիկը:

«alikonline.ir» - Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ արդիւնաւէտօրէն համագործակցում է Զինւած ուժերում մարդու իրաւունքների ամրապնդման, կոռուպցիայի դէմ պայքարի եւ խաղաղապահ առաքելութիւնների ուղղութեամբ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը նման դիտարկմամբ հանդէս եկաւ Հարաւային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենեակի քաղաքական հարցերով պատասխանատու Անջէյ Կլիմչիկը, ով Ծաղկաձորում մասնակցում էր «Քաղաքացիական համաձայնութիւն» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորում. մարտահրաւէրներ եւ հեռանկարներ» սեմինարին, որն անցկացւում էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանութեան աջակցութեամբ: 

«Համագործակցութեան այս ուղղութիւնները նախատեսւած են ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերութեան գործողութիւնների ծրագրով (ԱԳԳԾ): Մեր հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի ստանդարտների ու դրական փորձի փոխանցումը գործընկեր երկրներին»,- նշել է ՆԱՏՕ-ի պաշտօնեան: Կլիմչիկը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի համագործակցութիւնը գործընկեր երկրների հետ պայմանաւորւած է հէնց այդ երկրների ցանկութիւններից: «Հայաստանի հետ շատ աւելի լայն համագործակցութիւն ունենք խաղաղապահութեան ոլորտում. հայ խաղաղապահները ՆԱՏՕ-ի առաքելութիւնների շրջանակներում Աֆղանստանում ու Կոսովոյում են»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի պաշտօնեան: 

Նա շեշտել է նաեւ, որ օրինակ Ադրբեջանը հետաքրքրւած չէ խաղաղապահութեամբ, այլ հետաքրքրւած է հրամանատարաշտաբային մակարդակում որոշումների կայացման ստանդարտներով: «Մենք բոլոր ցանկացող երկրներին հնարաւորութիւն ենք տալիս համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանն ինքնիշխան երկիր է եւ ինքն է որոշում, թէ որքանով պէտք է համագործակցի ՆԱՏՕ-ի կամ որեւէ այլ կառոյցի հետ»,- ամփոփել է Անջէյ Կլիմչիկը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։