Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 09:50

Իրանը զգուշացրել է Ադրբեջանին

Իրանի շահագրգռութիւնն այստեղ յստակ է: Թեհրանի համար անընդունելի է տարածաշրջանում երրորդ երկրների ռազմական ներկայութիւնը: Ուղիղ իմաստով խօսքը վերաբերում է արցախեան հակամարտութեան գօտում խաղաղապահների առկայութեանը, որոնք փաստօրէն կանգնելու են Իրանի հիւսիսային սահմանին: 

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ

 

Յուսով եմ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղեան խնդրի խաղաղ կարգաւորման հարցում վճռական կը լինեն եւ երրորդ ուժերի միջամտութիւն ու ճգնաժամի խորացում թոյլ չեն տայ, ապրիլի 16-ին Թեհրանում ընդունելով Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Հասանովին՝ յայտարարել է Իրանի պաշտպանութեան նախարար Հոսէյն Դեհղանը:

Հասանովը Թեհրան էր ժամանել բաւական մեծ պատւիրակութեամբ, եւ քննարկումների շարքում ներառւած էր նաեւ Արցախի հակամարտութռան թեման:

Պարզ չէ, թէ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարն այդ թեմայով ինչ ակնկալիք է ունեցել Թեհրանից, սակայն Իրանի պաշտպանութեան նախարարի յայտարարութիւնը գրեթէ բաց տեքստով յորդոր է Ադրբեջանին՝ ձեռնպահ մնալ իրավիճակի ռազմական լարումից: Բանն այն է, որ իրավիճակի ռազմական լարման դէպքում «երրորդ երկրների» միջամտութիւնը դառնալու է անխուսափելի: Իրանի պաշտպանութեան նախարարը յոյս է յայտնում, որ Ադրբեջանն ու Հայաստանը վճռական կը լինեն եւ թույլ չեն տայ այդպիսի զարգացում:

Խօսքն իհարկէ առաջին հերթին վերաբերում է Բաքւին, քանի որ պատերազմը Բաքւի հռետորաբանութեան անբաժանելի տարրն է: Իրանի պաշտպանութեան նախարարը փաստացի յայտնում է, որ Իրանի համար անընդունելի է պատերազմի նոր բռնկումը, ինչպէս ապրիլին:

Մի քանի շաբաթ առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին յայտարարել էր, որ ապրիլին հիւսիսային սահմանին բռնկւած անհանգստութեան համար Իրանը պատւիրակութիւններ է գործուղել Երեւան եւ Բաքու՝ իրավիճակը հանդարտեցնելու համար:

Ռոհանին փաստօրէն բացայայտել էր ապրիլեան պատերազմի մինչ այդ կարծես թէ անյայտ մի դրւագ: Այսինքն, պնդումները, թէ հրադադարը հաստատւել է Ռուսաստանի ջանքով, այդքան էլ միարժէք չեն:

Իրանի շահագրգռութիւնն այստեղ յստակ է: Թեհրանի համար անընդունելի է տարածաշրջանում երրորդ երկրների ռազմական ներկայութիւնը: Ուղիղ իմաստով խօսքը վերաբերում է արցախեան հակամարտութեան գօտում խաղաղապահների առկայութեանը, որոնք փաստօրէն կանգնելու են Իրանի հիւսիսային սահմանին:

Միեւնոյն ժամանակ, Թեհրանն անկասկած գիտակցում է, որ խօսքը լինելու է պարզապէս Ռուսաստանի ռազմական ներկայութեան մասին:

Հէնց դրա շուրջ էր կառուցւած մի քանի տարի շարունակ ծաւալւած կազանեան պլանը եւ դրան կարող էր հանգեցնել նաեւ ապրիլեան պատերազմը: Ահա թէ ինչու Իրանն անմիջական պատւիրակութեան մակարդակով սկսել է աշխատել կողմերի հետ, իրավիճակը կայունացնելու համար: Երկարատեւ ռազմական գործողողութիւնը կաւարտւի ոչ թէ Հայաստանի կամ Ադրբեջանի, այլ երկուսի ռազմական պարտութեամբ եւ Ռուսաստանի յաղթանակով, որը կը գայ թէ՛ Հայաստանի, թէ՛ Ադրբեջանի համար արիւնալի պատերազմը կանխելու եւ իր «խաղաղապահ ներկայութիւնը» հաստատելու:

Ապրիլի 16-ին Իրանի պաշտպանութեան նախարար Հուսէյն Դեհղանը փաստօրէն Ադրբեջանի պաշտպանութեան նախարարին զգուշացնում է այդօրինակ արկածախնդրութեան կրկնութիւն թոյլ չտալու մասին:

«lragir.am»

Յարակից Հրապարակումներ

  • Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին
    Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին

    Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը:  Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ

  • Բրիտանիայում ծնւած հայազգի դերասան Գեւ Օրկեանը ֆիլմ կը նկարահանի այսօրւայ Հայաստանի մասին
    Բրիտանիայում ծնւած հայազգի դերասան Գեւ Օրկեանը ֆիլմ կը նկարահանի այսօրւայ Հայաստանի մասին

    Մեծ Բրիտանիայում ծնւած եւ կատակերգութեան ժանրում ստեղծագործող դերասան Գեւ Օրկեանը պատրաստւում է ֆիլմ նկարահանել իր պատմական հայրենիքի վերաբերեալ եւ Հայաստանի մասին պատմել ամբողջ աշխարհին:

  • Դաւիթ Իշխանեան. «Պէտք է յստակ պատժամիջոցներ կիրառւեն»
    Դաւիթ Իշխանեան. «Պէտք է յստակ պատժամիջոցներ կիրառւեն»

    Այսօր մեր ակնկալիքը միջազգային հանրութիւնից հետեւեալն է՝ ճիշտ գնահատական տալ ստեղծւած կացութեանն ու ճիշտ արձագանգել կողմերի քայլերին: Ցաւօք, միջազգային հանրութիւնը կա՛մ հաւասարութեան նշան է դնում կողմերի գործողութիւնների միջեւ, կա՛մ եթէ անգամ անում է հասցէական յայտարարութիւն, դրան չեն յաջորդում գործնական քայլեր:

  • Իգոր Պոպով. «Կողմերի հետ ձեռք է բերւել միջազգային դիտորդների թիւն աւելացնելու մասին պայմանաւորւածութիւն»
    Իգոր Պոպով. «Կողմերի հետ ձեռք է բերւել միջազգային դիտորդների թիւն աւելացնելու մասին պայմանաւորւածութիւն»

    Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերւել 7-ով միջազգային դիտորդների թիւը մեծացնելու մասին պայմանաւորւածութիւն: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։