Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 10:00

Վարդան Ոսկանեան. «Իրանը դէմ է, որ արցախա-ադրբեջանական սահմանագիծը փոխւի յօգուտ Ադրբեջան»

Վարդան Ոսկանեանը գտնում է, որ ընդհանրապէս իրանցիները կողմնակից չեն, որ արցախա-ադրբեջանական սահմանագիծը փոխւի յօգուտ Ադրբեջանի, քանի որ Իրանը այն բացառիկ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի հետ: 

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը գտնում է, որ Ադրբեջանն ինչ-որ առումով կապկում է հայ-իրանական օրակարգը: «Tert.am»-ի հետ զրոյցում նա նշեց, որ, օրինակ, երբ Հայաստանի պաշտպանութեան նախարարն այցելում է Իրան, անմիջապէս յաջորդում է Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի այցը այդ երկիր։

Ինչպէս յայտնում է «azatutyun.am»-ը Թեհրանում Իրանի պաշտպանութեան նախարար Հոսէյն Դեհղանը յայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպէտք է թոյլ տան, որ երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղեան կարգաւորմանը:

Ըստ իրանագէտի՝ այս յայտարարութիւնն ինչ-որ առումով զգուշացում է, քանի որ ադրբեջանական կողմը մշտապէս փորձում է խախտել Մինսկի խմբի ձեւաչափը եւ ներգրաւել Թուրքիային: 

«Կարծում եմ, որ այդ պատգամն ուղղւած էր նախ եւ առաջ թուրքական կողմին, քանի որ Իրանը կողմնակից չէ, որ թուրքական կողմը մասնակցություն ունենայ Արցախի հակամարտութեան կարգաւորման գործընթացին»,- ասաց նա:

Վարդան Ոսկանեանը գտնում է, որ ընդհանրապէս իրանցիները կողմնակից չեն, որ արցախա-ադրբեջանական սահմանագիծը փոխւի յօգուտ Ադրբեջանի, քանի որ Իրանը այն բացառիկ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի հետ: 

«Բացի այդ, իրանցիները դէմ են, որ նոյնիսկ խաղաղապահ ուժերի ձեւաչափով երրորդ երկրների զինւորները յայտնւեն Իրանի սահմանին: Իրանական կողմը՝ ի դէմս պաշտպանութեան նախարարի, յստակօրէն յայտնեց, որ հակամարտութիւնը պէտք է լուծւի խաղաղ ձեւաչափով, եւ որեւէ ռազմական գործողութեան Իրանը կողմնակից չէ, իսկ նման հրահրելու միտւած քաղաքականութիւն է վարում բացառապէս Ադրբեջանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանի շահագրգռւածութեանը արցախեան հակամարտութեանը միջամտելու առումով, ապա իրանագէտն ասաց, որ կախւած պատմական տարբեր փուլերից՝ իրանցիներն օժանդակել են թէ՛ Հայաստանին, թէ՛ Ադրբեջանին:

Պատասխանելով հարցին, թէ իրանա-ադրբեջանական յարաբերութիւնների մերձեցում չի՞ նկատում՝ հաշւի առնելով, որ Իրանի նախարարը խօսել է նաեւ Իրան-Ադրբեջան ռազմական համագործակցութեան խորացման մասին եւ նշել է, որ դա բխում նաեւ Ադրբեջանի շահերից, Վարդան Ոսկանեանն ասաց. «Եթէ դիւանագիտական լեզւով նայենք, ապա ակնյայտ է, որ Իրանը փորձում է Ադրբեջանին դուրս մղել իր համար բացայայտ թշնամական դիրքորոշում որդեգրած այնպիսի պետութիւնից, ինչպիսին Իսրայէլն է: Իսրայէլը հզօր ռազմական ներկայութիւն ունի Ադրբեջանում, ինչը, որքանով որ ուղղւած է Հայաստանի դէմ, միգուցէ աւելի մեծ չափով ուղղւած է Իրանի դէմ։ Հետեւաբար` իրանցիները փորձ են անում այս ճանապարհով թուլացնել իսրայէլական ազդեցութիւնը Ադրբեջանի ներսում»:

Չնայած դրան՝ իրանագէտը կարծում է, որ Իրանի այդ մտադրութիւնը յաջողութիւն չի կարող ունենալ, քանի որ ադրբեջանա-իսրայէլական յարաբերութիւնները կառուցւել են շատ աւելի ամուր հիմքի վրայ:

«Ընդհանրապէս Իրանի շահերից է բխում, որ տարածաշրջանում հայկական դիրքերը լինեն ամուր, մենք ունենանք ուժեղ եւ զարգացող պետականութիւն»,- յաւելեց նա:

Յարակից Հրապարակումներ

  • Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին
    Փութինն ու Ռոհանին զրուցել են երկկողմ յարաբերութիւնների եւ տարածաշրջանային խնդիրների մասին

    Ռուսական կողմի նախաձեռնութեամբ, այսօր՝ մայիսի 27-ին տեղի է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախօսազրոյցը:  Զրոյցի ընթացքում երկու գործընկերները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների, Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ տարածաշրջանային համագործակցութեան հետ կապւած խնդիրներ

  • Բրիտանիայում ծնւած հայազգի դերասան Գեւ Օրկեանը ֆիլմ կը նկարահանի այսօրւայ Հայաստանի մասին
    Բրիտանիայում ծնւած հայազգի դերասան Գեւ Օրկեանը ֆիլմ կը նկարահանի այսօրւայ Հայաստանի մասին

    Մեծ Բրիտանիայում ծնւած եւ կատակերգութեան ժանրում ստեղծագործող դերասան Գեւ Օրկեանը պատրաստւում է ֆիլմ նկարահանել իր պատմական հայրենիքի վերաբերեալ եւ Հայաստանի մասին պատմել ամբողջ աշխարհին:

  • Դաւիթ Իշխանեան. «Պէտք է յստակ պատժամիջոցներ կիրառւեն»
    Դաւիթ Իշխանեան. «Պէտք է յստակ պատժամիջոցներ կիրառւեն»

    Այսօր մեր ակնկալիքը միջազգային հանրութիւնից հետեւեալն է՝ ճիշտ գնահատական տալ ստեղծւած կացութեանն ու ճիշտ արձագանգել կողմերի քայլերին: Ցաւօք, միջազգային հանրութիւնը կա՛մ հաւասարութեան նշան է դնում կողմերի գործողութիւնների միջեւ, կա՛մ եթէ անգամ անում է հասցէական յայտարարութիւն, դրան չեն յաջորդում գործնական քայլեր:

  • Իգոր Պոպով. «Կողմերի հետ ձեռք է բերւել միջազգային դիտորդների թիւն աւելացնելու մասին պայմանաւորւածութիւն»
    Իգոր Պոպով. «Կողմերի հետ ձեռք է բերւել միջազգային դիտորդների թիւն աւելացնելու մասին պայմանաւորւածութիւն»

    Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերւել 7-ով միջազգային դիտորդների թիւը մեծացնելու մասին պայմանաւորւածութիւն: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

  • Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
    Մահմուդ Հոջջաթին հանդիպել է ՀՀ վարչապետի հետ

    Կարեն Կարապետեանն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծւող ազատ տնտեսական գօտում իրանական կապիտալի ներգրաւումը եւս նոր թափ կը հաղորդի երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարութիւնը պատրաստ է իրանցի գործարարներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակութիւն՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու նպատակով՝ վստահութիւն յայտնելով, որ դա թոյլ կը տայ իրանական կողմին բարենպաստ պայմաններով մուտք գործել ԵԱՏՄ, ինչպէս նաեւ «GSP+» համակարգով եւրոպական շուկայ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։