Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 14:50

Սերգէյ Լաւրով. «Ռուսաստանը դէմ չէ Աբխազիայի տարածքով Հայաստան բեռների փոխադրմանը»

Ռուսական կողմը խնդիր չի տեսնում, որպէսզի Աբխազիայի տարածքով դէպի Հայաստան բեռների փոխադրումը վերսկսւի:

«alikonline.ir» - Ռուսական կողմը խնդիր չի տեսնում, որպէսզի Աբխազիայի տարածքով դէպի Հայաստան բեռների փոխադրումը վերսկսւի: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Սուխումիում ընթացող մամուլի ասուլիս ժամանակ յայտարարել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«EaDaily.com» կայքի փոխանցմամբ՝ Լաւրովը շեշտել է, որ տարանցման գործընթացը վերագործարկելու համար անգամ առկայ են իրաւական հիմքեր:

«Այն կարող է հիմնւել այն պայմանաւորւածութիւնների վրայ, որոնք ձեռք են բերւել Ռուսաստանի Դաշնութեան եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան միջեւ 2011 թւակնին, երբ մենք անդամակցեցինք այդ կառոյցին: Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռւած են փոխադրումների այս ուղու վերագործարկման մէջ, այսօր Աբխազիայի նախագահը յայտարարեց, որ դէմ չէ տարանցիկ երկիր դառնալու հեռանկարին, սակայն դա նաեւ կախւած է այն երկրների դիրքորոշումից, որոնք տարանցիկ երթուղու մաս են կազմելու»,- նշել է Լաւրովը:

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան էլ յայտարարել է, թէ Աբխազիան շահագրգռւած է տարանցման վերագործարկման հարցում, քանի որ դա կարող է երկրի բիւջէ լրացուցիչ մուտքեր ապահովել:

«Եթե վրացական կողմը պատրաստ լինի, ես չեմ կասկածում, որ գործընթացը լուծում կը ստանայ, ու կը լինի շահաւետ Աբխազիայի համար»,- յայտարարել է Խաջիմբան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։