Հա

Քաղաքական

29/04/2017

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց ԱԺ ընտրութիւնների վերաբերեալ որոշումը

Դատարանը որոշում է կայացրել մերժել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը եւ ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի` 2017 թւականի ապրիլի 9-ի` ՀՀ ԱԺ 2017 թւականի ապրիլի 2–ի ընտրութիւններն ամփոփելու մասին թիւ 163 -Ա որոշումը թողնել ուժի մէջ:

«alikonline.ir» - Երէկ՝ ապրիլի 28-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ որոշումը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Դատարանը որոշում է կայացրել մերժել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը եւ ՀՀ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի` 2017 թւականի ապրիլի 9-ի` ՀՀ ԱԺ 2017 թւականի ապրիլի 2-ի ընտրութիւններն ամփոփելու մասին թիւ 163 -Ա որոշումը թողնել ուժի մէջ:

Որոշումը հրապարակելիս, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Յարութիւնեանը յայտնեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից 2017 թւականի ապրիլի 2-ի ընտրութիւնների գործընթացում, օրէնքով սահմանւած կարգով եւ ժամկէտներում, չեն արձանագրւել, բողոքարկման առարկայ չեն դարձել ընտրախախտումների վերաբերեալ ապացուցողական նշանակութիւն ունեցող այնպիսի փաստեր, որոնք, ներկայացնելով Կենտրոնական ընտրական յանձնաժողով, հիմք կարող էին ծառայել ՀՀ Ընտրական օրէնսգրքի համապատասխան յօդւածով որոշում կայացնելու համար:

«Համաձայն գործի նիւթերի` ՀՀ Սահմանադրական դատարան դիմած դաշինքի անդամ ՀԱԿ-ի կողմից շուրջ 94 տոկոսում ներկայացւած անդամներն, առանց բացառութեան, ստորագրել են ընտրութիւնների վերաբերեալ բոլոր արձանագրութիւնները` վաւերացնելով այդ ընտրատեղամասերում քւէարկութեան արդիւնքների հաւաստիութիւնը: Նրանք չեն ներկայացրել որեւէ յատուկ կարծիք, չեն վիճարկել որեւէ ընտրական տեղամասում քւէարկութեան արդիւնքները, ըստ գործի նիւթերի` ընտրախախտումներ չեն արձանագրել նաեւ 1668 վստահւած անձանցից 1667-ը: Բացի այդ` խախտումների մասին ստացւած բողոքների մէջ նոյնպէս չկայ այդ դաշինքի կողմից ներկայացւած բողոք»,- ասւած է որոշման մէջ:

Նշենք, որ այս որոշումը վերջնական է եւ ուժի մէջ է մտնում հրապարակման պահից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։