Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 03 Մայիսի 2017 12:00

Քաղաքագէտ. «Ես լինեմ՝ հրթիռային հարւածներով կը ոչնչացնեմ Նախիջեւանում տեղակայւելիք թուրքական ռազմաբազան»

Քաղաքագէտը նաեւ նկատեց՝ հայկական կողմը պէտք է ձեռք առնի բոլոր միջոցները՝ թոյլ չտալու, որ Նախիջեւանում թուրքական ռազմաբազայ տեղակայւի։

«Ես լինեմ՝ հրթիռային հարւածներով կը ոչնչացնեմ այն։ Այլապէս դա կը նշանակի Թուրքիայի մուտք Այսրկովկաս, Հայաստանի տարածք։ Այս հարցը պէտք է քննւի ընդհուպ ՆԱՏՕ-ում»,- ամփոփեց բանախօսը։

«alikonline.ir»- «Ինչը թուրքի հետ է կապւած, կարող է փոխւել՝ օրէնքով է, թէ անօրինական։ Նախիջեւանի խնամակալութիւնում (պրոտեկտորատ) Թուրքիան ռազմաբազա տեղակայելու իրաւունք չունի։ Եթէ ունի էլ, ապա դա պէտք է լինի բացառապէս Ռուսաստանի հետ համաձայնութեամբ»,- լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագէտ Լեւոն Շիրինեանը։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Նախիջեւանը Հայաստանի առաջին Հանրապետութիւնից պոկւած, Ռուսաստանի կողմից անօրինական կերպով Ադրբեջանի խնամակալութեանը յանձնւած տարածք է։ Սա հերթական ուխտադրժութիւնն է եղել։ Մինչդեռ Երեւանի պայմանագրով Ռուսաստանը Նախիջեւանը դիտում էր որպէս Հայաստանի սոցիալիստական Հանրապետութեան անքակտելի մաս։ Յետոյ ինչ-ինչ խարդաւանքներով Մոսկւայի դաշնագրով այն  փոխանցւեց Ադրբեջանին։ Պէտք  է յիշել, սակայն, որ Հայաստան այս դաշնագրի հանդէպ որեւէ պարտաւորութիւն չունի»,- նշեց քաղաքագէտը։

Լեւոն Շիրինեանը յատկանշական համարեց, որ հայկական կողմը Նախիջեւանի հարցով շատ է ուշացել։ Նրա համոզմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ը բոլոր միջազգային կառոյցներում պէտք է առաջ տանի այս հարցը՝ հարց բարձրացնելով, թէ ի՞նչ իրաւունքով է հայկական տարածքը տրւել Ադրբեջանի խնամակալութեանը։

Քաղաքագէտը նաեւ նկատեց՝ հայկական կողմը պէտք է ձեռք առնի բոլոր միջոցները՝ թոյլ չտալու, որ Նախիջեւանում թուրքական ռազմաբազա տեղակայւի։

«Ես լինեմ՝ հրթիռային հարւածներով կը ոչնչացնեմ այն։ Այլապէս դա կը նշանակի Թուրքիայի մուտք Այսրկովկաս, Հայաստանի տարածք։ Այս հարցը պէտք է քննւի ընդհուպ ՆԱՏՕ-ում»,- ամփոփեց բանախօսը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։