Հա

Քաղաքական

09/05/2017 - 12:20

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձը՝ Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի առթիւ

1992 թւականի մայիսի 9-ից յետոյ այս տարեթիւը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ Արցախի ողջ ժողովուրդը փրկւեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործութիւնը եւ դրա ամբողջական պատմական նշանակութիւնն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատւել եւ վերլուծւել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թւականի մայիսի 9-ին եւ պարզ է այսօր. մենք մեր կեանքն ու ազատութիւնը, մեր իրաւունքներն ու արժանապատւութիւնը չենք պատրաստւում զոհաբերել եւ չենք զոհաբերելու:

«alikonline.ir» - Յաղթանակի եւ խաղաղութեան տoնի, Շուշիի ազատագրութեան եւ Արցախի պաշտպանութեան բանակի հիմնադրման օրերի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդէս է եկել շնորհաւորական ուղերձով: Յայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից:

ՀՀ նախագահի ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհաւորում եմ ձեզ Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի կապակցութեամբ:

Առաջին հերթին շնորհաւորում եմ մեր վետերաններին, որոնց շարքերը, ցաւօք, տարեցտարի նոսրանում են: Այսօր մեզ համար գեղեցիկ առիթ է արտայայտելու մեր մեծագոյն յարգանքն ու հիացմունքը նրանց հանդէպ: Նաեւ առիթ է արտայայտելու մեր երախտագիտութիւնն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցաւ գերմարդկային փորձութիւնների միջով եւ մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի եւ զարգացման հեռանկար:

Երկրորդ աշխարհամարտը ծանր քննութիւն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թւում՝ հայ ժողովրդի համար: Թէ՛ մեր ռազմիկները կռւի դաշտում, թէ՛ մեր աշխատաւորները թիկունք դարձած Հայաստանում, թէ՛ մեր հայրենակիցները սփիւռքում պատւով բռնեցին այդ քննութիւնը: Դա մեզ համար իրապէս դարձաւ Հայրենական մեծ պատերազմ: Մենք աշխատեցինք մեր ուժերի չափով, իսկ երբեմն մեր ուժերից վեր սխրանքներ գործեցինք՝ մօտեցնելով յաղթանակն ու բաղձալի խաղաղութիւնը:

1992 թւականի մայիսի 9-ից յետոյ այս տարեթիւը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ Արցախի ողջ ժողովուրդը փրկւեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործութիւնը եւ դրա ամբողջական պատմական նշանակութիւնն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատւել եւ վերլուծւել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թւականի մայիսի 9-ին եւ պարզ է այսօր. մենք մեր կեանքն ու ազատութիւնը, մեր իրաւունքներն ու արժանապատւութիւնը չենք պատրաստւում զոհաբերել եւ չենք զոհաբերելու:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհաւորում եմ ձեզ Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի առթիւ: Սա մարդատեաց քարոզչութեան եւ բռնութեան դէմ պայքարի ելածների եւ այդ պայքարում յաղթած հերոսների տօնն է: Անմահները մեր շարքերում են, եւ սա բոլորիս տօնն է:

Մաղթում եմ խաղաղութիւն եւ ստեղծարար աշխատանք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։