Հա

Քաղաքական

11/05/2017 - 19:30

Ստորագրւեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն յուշագիրը

Քաղաքական վերոնշեալ երկու ուժերը կոալիցիոն յուշագրով քաղաքական պատասխանատւութիւն են ստանձնել կառավարութեան ողջ գործունէութեան համար: Ստորագրւած փաստաթղթում ամրագրւած են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցութեան ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթութիւնները, գործունէութեան եւ կազմակերպման կարգը:

Հայաստանի Հանրապետական կուսակցութեան կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմէն Աշոտեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը:

«alikonline.ir» - ՀՀ նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցութեան եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան միջեւ ստորագրւել է քաղաքական կոալիցիա կազմաւորելու մասին հուշագիր, որը կը գործի մինչեւ ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազօրութիւնների աւարտը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Քաղաքական վերոնշեալ երկու ուժերը կոալիցիոն յուշագրով քաղաքական պատասխանատւութիւն են ստանձնել կառավարութեան ողջ գործունէութեան համար: Ստորագրւած փաստաթղթում ամրագրւած են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցութեան ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթութիւնները, գործունէութեան եւ կազմակերպման կարգը:

Հայաստանի Հանրապետական կուսակցութեան կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմէն Աշոտեանը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Աղւան Վարդանեանը:

Ստորեւ ներկայացնում ենք կոալիցիոն յուշագրի տեքստը.

Երեւան, 11 մայիսի 2017 թ.

ՅՈՒՇԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՒՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւնը՝

- վերահաստատելով 2016 թւականի փետրւարի 24-ին երկու կուսակցութիւնների միջեւ կնքւած քաղաքական համագործակցութեան մասին համաձայնագրին իրենց հաւատարմութիւնը եւ նրանում ամրագրւած դրոյթների կատարման պատասխանատւութիւնը,

- հաշւի առնելով 2017 թւականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրութեան արդիւնքները,

- համադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցութեան եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան 2017 թւականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրութիւնների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրերը,

- կարեւորելով 2015 թւականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներով սկսւած համակարգային եւ որակական փոփոխութիւնները խորացնելու եւ անշրջելի դարձնելու անհրաժեշտութիւնը,

- առաջնահերթ համարելով հասարակութեան մէջ պետութեան եւ ապագայի հանդէպ վստահութեան ու լաւատեսութեան հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանութեան ձեւաւորումը,

- նպատակ ունենալով կառավարութեան կազմում երկու կուսակցութիւնների համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կեանքը՝ ձեւաւորում են քաղաքական կոալիցիա եւ քաղաքական պատասխանատւութիւն են ստանձնում կառավարութեան ողջ գործունէութեան համար:

 

  1. Համագործակցութեան ռազմավարական նպատակները

1.1. Ամբողջացնել մարդու արժանապատւութեան անխախտելիութեան ու իրաւունքի գերակայութեան սկզբունքների լիարժէք իրացումը երաշխաւորող մարդու իրաւունքների ու ազատութիւնների ապահովման համակարգը:

1.2. Կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու այս փուլում, Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը համահունչ եւ միջազգային լաւագոյն փորձի հաշւառմամբ, ձեւաւորել համապատասխան օրէնսդրութիւն:

1.3. Ապահովել հանրային իշխանութեան բոլոր մարմինների թափանցիկ, հաշւետու եւ արդիւնաւետ աշխատանքը՝ ձեւաւորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական յարաբերութիւններ:

1.4. Նպաստել քաղաքական կուսակցութիւնների միջեւ մրցակցութեան, հանդուրժողականութեան եւ համագործակցութեան մթնոլորտի խորացմանը, կուսակցութիւնների ներքին ժողովրդավարութեան զարգացմանը:

1.5. Երաշխաւորել Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան ընդհանուր անվտանգութիւնը:

1.6. Արտաքին յարաբերութիւններում առաջնորդւել բացառապէս ազգային-պետական շահերով:

1.7. Ապահովել հայ ժողովրդի լիարժէք եւ անմիջական մասնակցութիւնը հայոց պետականութեան ամրապնդման գործում՝ վերարժեւորելով հայութեան տարբեր հատւածների դերն ու նշանակութիւնը:

 

  1. Քաղաքական կոալիցիայի առաջնահերթութիւնները

2.1. Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին եւ արժանիքահենք կադրային քաղաքականութեանը:

2.2. Սահմանել արդիւնաւետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարութեան նոր կառուցւածք եւ գործունէութեան կարգ:

2.3. Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրայ հիմնւած ռազմարդիւնաբերական համակարգի ստեղծմանը:

2.4. Շարունակել կատարելագործել ընտրական համակարգը:

2.5. Ձեւաւորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, վերանայել իրականացւող սոցիալական քաղաքականութիւնը:

2.6. Սահմանել այնպիսի կարգաւորումներ, որոնք կը բացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նւազագոյնի կը հասցնեն շրջակայ միջավայրի, այդ թւում՝ մարդու կեանքի եւ առողջութեան վրայ բացասական ազդեցութիւնը, կապահովեն բնական ռեսուրսների արդիւնաւետ կառավարումը եւ դրանց նկատմամբ վերահսկողութիւնը:

 

  1. Քաղաքական կոալիցիայի գործունէութեան եւ կազմակերպման կարգը

3.1. Քաղաքական կոալիցիոն համագործակցութիւնը վերաբերում է կառավարութեան ողջ գործունէութեանը:

3.2. Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդւում են փոխադարձ յարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականութեան, տարաձայնութիւնները բանակցութիւնների եւ քննարկումների միջոցով լուծելու մօտեցումներով՝ հանրային իշխանութեան մարմինների ու պաշտօնատար անձանց գործունէութեան ամբողջական պատասխանատւութեան գիտակցմամբ:

3.3. Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտօնները միմեանց միջեւ բաշխում են խորհրդակցութիւնների միջոցով ձեռք բերւած համաձայնութեամբ: Վարչապետի առաջադրման իրաւունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցութեանը:

3.4. Քաղաքական կոալիցիայի կողմերը մինչեւ համապատասխան պաշտօնի համար թեկնածու ներկայացնելը՝ այն ներկայացնում են կոալիցիայի միւս կողմին:

3.5. Քննարկումների արդիւնքում տւեալ կուսակցութեանը վերապահւած պաշտօնում կարող է նշանակւել միայն տւեալ կուսակցութեան կողմից առաջադրւած թեկնածուն:

3.6. Թեկնածուի առնչությամբ միւս կուսակցութիւնը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակայ չեն:

3.7. Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտաւորւում են.

3.7.1. Սահմանադրութեան փոփոխութիւնները, սահմանադրական օրէնքները ընդունել համախոհութեամբ: Կողմերը պէտք է ձգտեն այլ հարցերի շուրջ որոշումները եւս ընդունել համախոհութեամբ:

Համախոհութիւն չձեւաւորւելու դէպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ յարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականութեան նորմերը, կարող են հրապարակայնօրէն ներկայացնել իրենց դիրքորոշումները: Համախոհութեան բացակայութեան դէպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտաւոր են ապահովել ընդունւած որոշման իրագործումը իշխանութեան բոլոր մակարդակներում եւ օղակներում:

3.7.2. Համագործակցութեան կողմերից մէկի առաջարկութեամբ քննարկման առարկայ դարձնել Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի եւ կառավարութեան գործունէութեանը վերաբերող ցանկացած հարց:

3.7.3. Քաղաքական կոալիցիայի աշխատանքների արդիւնաւետութեան, կանոնաւոր միջկուսակցական շփումների ապահովման եւ տեսակէտների համադրման նպատակով ձեւաւորել կոալիցիոն խորհուրդ, որն իր գործունէութիւնը իրականացնում է պարբերաբար հրաւիրող նիստերի միջոցով: Կողմերի համաձայնութեամբ կարող են ձեւաւորւել նաեւ մարզային խորհուրդներ:

3.8. Քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ սկզբունքային տարաձայնութիւնների առաջացման դէպքում դրանք լուծւում են բանակցութիւնների միջոցով: Բանակցութիւնների միջոցով համաձայնութիւն ձեռք չբերելու դէպքում կուսակցութիւններից իւրաքանչիւրը, միւս կողմին գրաւոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից:

3.9. Քաղաքական կոալիցիա կազմաւորելու մասին սոյն յուշագիրը գործում է մինչեւ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազօրութիւնների աւարտը:

Հայաստանի Հանրապետական

կուսակցութեան նախագահի

տեղակալ

Արմէն Աշոտեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ

Աղւան Վարդանեան

Յարակից լուրեր

  • Դաշնակցութեան եւ Հայ Դատի պողպատեայ բազուկ Հրայր Մարուխեանը
    Դաշնակցութեան եւ Հայ Դատի պողպատեայ բազուկ Հրայր Մարուխեանը

    Այսօր Հ.Յ. Դաշնակցութեան նորագոյն պատմութեան ամենաականաւոր դէմքերից մէկի` ՀՅԴ Բիւրոյի նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի ծննդեան 90-ամեակն է:

    Հրայր Մարուխեանը ծնւել է 1928 թւականին Իրանի Քերմանշահ քաղաքում: Աւարտել է Իրանի պետական համալսարանի ճարտարագիտութեան բաժինը: 1958-ին ամուսնացել է Անահիտ Սարգսեանի հետ, ունեցել չորս զաւակ՝ Դերենիկ, Վահէ, Ալենուշ եւ Շաղիկ:

  • Չքնէք, տղաներ
    Չքնէք, տղաներ

    Մենք հիւանդանում ենք, երբ ընկնում է մեր օրգանիզմի իմունիտետը: Այն ուժը, ներքին այն դիմացկունութիւնը, որը կայ ու ամէն օր պայքարում է մեր օրգանիզմի վրայ արշաւող հազար տեսակ ախտ-աղարտի դէմ, թուլանում է ու մենք դառնում ենք խոցելի: Սովալլուկ մանրէներն ու հիւանդածին բակտերիաները արագ անցնում են գործի ու ախտահարում մեր առողջ օրգանները:

  • Հայրենի մեր ժողովուրդը ինչո՞ւ իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
    Հայրենի մեր ժողովուրդը ինչո՞ւ իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

    Աւարտւեց Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրութիւնները, իր յետեւից թողնելով բազմաթիւ՝ դեռեւս անպատասխան մնացած հարցեր:

    Մեզ՝ սփիւռքահայերիս համար, որ առօրեայ լրահոսի միջոցով կապւած ենք Հայաստանի եւ Արցախի իրադարձութիւնների հետ, հարցերի հարցը թերեւս այն է, թէ ինչու հայրենի մեր ժողովուրդն իր քւէն չի վստահում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ ծրագրերն ու գործելաոճը չի ընկալւում Հայաստանի քաղաքացիների կողմից:

  • «Էս չորս փամփուշտից մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ` իմը»
    «Էս չորս փամփուշտից մէկը Դուշմանինն է, մէկը՝ Ուզբեկինը, միւսը՝ Վարդան Բախշեանինը, չորրորդն էլ` իմը»

    Այսօր Արցախեան ազատամարտի դաշնակցական հերոս Արթուր Ղարիբեանի ծննդեան օրն է։

  • «Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու»
    «Ես մեկնում եմ կռիւ՝ մեռնելու կամ յաղթելու, բայց՝ յաղթելու»

    Այսօր Արցախեան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ, Հայաստանում սկաուտութեան վերահիմնադիր Վարդան Բախշեանի նահատակութեան օրն է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։