Հա

Քաղաքական

18/05/2017 - 08:40

Արա Բաբլոյեանը՝ ՀՀ ԱԺ-ի նախագահ, Էդւարդ Շարմազանովն ու Արփինէ Յովհաննիսեանը՝ փոխնախագահներ

ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ-ի նախագահի պաշտօնում տեսնում է Արա Բաբլոյեանին, իսկ փոխնախագահների պաշտօններում՝ Էդւարդ Շարմազանովին ու Արփինէ Յովհաննիսեանին:

«alikonline.ir» - Այսօր մեկնարկելու է 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի աշխատանքները:

Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան լրատւամիջոցները՝ ՀՀԿ-ում արդէն որոշել են, թէ ովքեր են ղեկավարելու նորընտիր խորհրդարանը:

ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ-ի նախագահի պաշտօնում տեսնում է Արա Բաբլոյեանին, իսկ փոխնախագահների պաշտօններում՝ Էդւարդ Շարմազանովին ու Արփինէ Յովհաննիսեանին:

Այդ մասին երէկ՝ մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀԿ խօսնակ Էդւարդ Շարմազանովը՝ յաւելելով, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում կուսակցութեան խմբակցութիւնը կը ղեկավարի Վահրամ Բաղդասարեանը, իսկ քարտուղարի պաշտօնը կը զբաղեցնի Գագիկ Մելիքեանը:

Շարմազանովը տեղեկացրել է նաեւ, որ այսօր գումարւելիք ՀՀ ԱԺ-ի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցութիւնը կառաջարկի փոփոխութիւններ կանոնակարգում, ըստ որի՝ կառաջարկեն ՀՀ ԱԺ 12 մշտական յանձնաժողովների  թիւը կրճատել մինչեւ 9-ը:

Շարմազանովի խօսքով՝ այսօր օրէնքով սահմանւած կարգով ՀՀ կառավարութիւնը հրաժարական է տալու, իսկ ՀՀԿ վարչապետի թեկնածուն, ինչպէս նախկինում որոշւել էր, լինելու է գործող վարչապետ Կարէն Կարապետեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։