Հա

Քաղաքական

18/05/2017 - 11:30

Մեկնարկեց 6-րդ գումարման ՀՀ ԱԺ-ի առաջին նիստը

Քիչ առաջ Երեւանում մեկնարկեց 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստը:

Այն վարում է տարիքով ամենատարեց պատգամաւորը՝ ՀՀԿ ցուցակով ընտրւած ազգային փոքրամասնութեան ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

«alikonline.ir» - Քիչ առաջ Երեւանում մեկնարկեց 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստը:

Ինչպէս տեղեկացնում են հայաստանեան լրատւամիջոցները՝ այն վարում է տարիքով ամենատարեց պատգամաւորը՝ ՀՀԿ ցուցակով ընտրւած ազգային փոքրամասնութեան ներկայացուցիչ Կնյազ Հասանովը:

Առաջին նստաշրջանի բացման առթիւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Առաւել մեծ լիազօրութիւններով ու իրաւասութիւններով օժտւած բարձրագոյն մարմին որպէս՝ Ազգային ժողովը ստանձնում է նաեւ աւելի մեծ պատասխանատւութիւն մեր երկրի ու ժողովրդի կեանքում մեր ներկայի ու ապագայի հանդէպ, մեր պետականութեան կայացման եւ մեր երկրում վերափոխումների իրականացման ճանապարհին: Ազգային ժողովի կողմից կարեւոր քայլեր են ձեռնարկւել՝ ստեղծելու օրէնսդրական հիմքերը իրաւական պետութեան ու քաղաքացիական հասարակութեան ձեւաւորման, մեր երկրում տնտեսութեան, գիտութեան, մշակոյթի զարգացման համար»,- իր ելոյթում ասաց կաթողիկոսը։

Վեհափառ հայարապետի ելոյթին այս պահին հետեւում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը, որից յետոյ

6-րդ գումարման ՀՀ ԱԺ-ի պատգամաւորները կը երդւեն:

Խորհրդարանի առաջին նիստում փակ գաղտնի քւէարկութոամբ կըտրւեն ԱԺ նախագահը, փոխնախագահները, մշտական յանձնաժողովների նախագահները: ՀՀ նոր ԱԺ-ում ի տարբերութիւն նախորդի, մէկով աւելանալու է փոխնախագահների թիվը, եւ առաջին անգամ նրանցից մէկն ընդդիմադիր խմբակցութեան ներկայացուցիչ է լինելու:

Յիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առաջին նիստում կառավարութիւնը վայր է դնում իր լիազօրութիւնները, որից յետոյ 10 օրւայ ընթացքում ՀՀ նախագահը նշանակում է նոր վարչապետ: Վարչապետի նշանակումից յետոյ 20 օրւայ ընթացքում նշանակւում են կառավարութեան անդամները, եւս 20 օրւայ ընթացքում հաստատւում է կառավարութեան ծրագիրը:

Նշենք, որ նոր խորհրդարանն ունի 105 պատգամաւոր, որտեղ  գործելու է 4 խմբակցութիւն՝ ՀՀԿ, «Ծառուկեան» դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ:

Յարակից լուրեր

  • Արսէն Համբարձումեան. «ՀՅԴ-ն սուր քննադատութեան է ենթարկելու իշխանութեան վարած սխալ քաղաքականութիւնը»
    Արսէն Համբարձումեան. «ՀՅԴ-ն սուր քննադատութեան է ենթարկելու իշխանութեան վարած սխալ քաղաքականութիւնը»

    Քաղաքական դաշտում Դաշնակցութեան ներկայութիւնը ամենեւին պայմանաւորւած չէ Ազգային ժողովում լինելու-չլինելու հանգամանքով. ԱԺ ընտրութիւններով որեւէ բան չի սկսւում եւ չի աւարտւում։

  • «Ժամանակ». «Նախկին պաշտօնատարները` նոր պաշտօններում»
    «Ժամանակ». «Նախկին պաշտօնատարները` նոր պաշտօններում»

    «Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի յանձնաժողովը գլխաւորելու է պաշտպանութեան նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարեանը:

  • «Իրատես». «Բոլորն են աթոռ ուզում. «իմքայլականներն» արդէն իրար տակ են փորում»
    «Իրատես». «Բոլորն են աթոռ ուզում. «իմքայլականներն» արդէն իրար տակ են փորում»

    «Իրատես» օրաթերթը գրում է. «Յետընտրական մեկնաբանութիւններում յաճախ է հնչում, թէ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտւեցին, քանի որ հին դէմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թէեւ խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապէս նոր դէմքերով չէին ներկայացել:

  • «Հրապարակ».  «Ո՞վ կը դառնայ ԱԺ նախագահ. Փաշինեանը խաղաքարտերը մինչեւ վերջ չի բացել»
    «Հրապարակ». «Ո՞վ կը դառնայ ԱԺ նախագահ. Փաշինեանը խաղաքարտերը մինչեւ վերջ չի բացել»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս ընտրութիւնների աւարտից յետոյամենաինտրիգային հարցը, որ ծագելու է իշխանութեան եւ հանրութեան համար, Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարցն է: Դեռեւս ընտրութիւններից առաջ խոսակցութիւններ կային, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցութիւնում 4 անուն է քննարկւում. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյեանի, կրթութեան եւ գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնեանի, ԱԺ «Ելք» խմբակցութեան ղեկավար Լենա Նազարեանի եւ ԱԺ պատգամաւոր Ալէն Սիմոնեանի թեկնածութիւնները:

  • Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հրապոյրն ու վտանգները
    Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների հրապոյրն ու վտանգները

    Որն է արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման ժամկէտների դերը Փաշինեանի կառավարութեան հնարաւոր ձեռքբերումների եւ կորուստների տեսանկիւնից:

    Ըստ իշխանութեան տեսակէտի` երկրում տնտեսական զարգացում չի կայանում այն պատճառով, որ կառավարութիւնը ժամանակաւոր է, խորհրդարանը չի արտայայտում ուժերի իրական փոխյարաբերութիւնը եւ վտանգում է յեղափոխական արժէքները: Սա դիտարկւում է որպէս երկիր ներդրումներ բերելու հիմնական խոչընդոտ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։