Հա

Քաղաքական

26/05/2017 - 19:00

Իգոր Պոպով. «Կողմերի հետ ձեռք է բերւել միջազգային դիտորդների թիւն աւելացնելու մասին պայմանաւորւածութիւն»

Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերւել 7-ով միջազգային դիտորդների թիւը մեծացնելու մասին պայմանաւորւածութիւն: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«alikonline.ir» - Հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերւել 7-ով միջազգային դիտորդների թիւը մեծացնելու մասին պայմանաւորւածութիւն: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Ձեռք է բերւել 7-ով միջազգային դիտորդների քանակական կազմը մեծացնելու մասին պայմանաւորւածութիւն: Դրա հետ համաձայն են երկու կողմերը: Սակայն պահպանւում են մանրամասների վերաբերեալ տարաձայնութիւններ, այդ թւում՝ դիտորդների տեղակայման վայրերի, նրանց գործունէութեան ֆինանսաւորման կարգի եւ որոշ այլ տեխնիկական մանրամասների վերաբերեալ»,- ասել է ռուս պաշտօնեան։

Պոպովը յաւելել է, որ դրանց համաձայնեցմամբ այժմ զբաղւում է ԵԱՀԿ գործող աւստրիական նախագահութիւնը՝ կազմակերպութեան քարտուղարութեան համապատասխան կառոյցների, ինչպէս նաեւ կողմերի ներկայացուցիչների հետ:

«Հակամարտող կողմերի հետ ցանկացած հանդիպում օգտակար է: Մոսկւայում անցկացւած խորհրդակցութիւնները բացառութիւն չէին: Առաջընթաց տեղի չունեցաւ, բայց այն ոչ մէկ չէր էլ սպասում: Կարեւոր է այն, որ կողմերը երկարատեւ դադարից յետոյ կարողացան կրկին հանդիպել, փոխանակւել խնդրահարոյց հարցերի շուրջ կարծիքներով եւ հստակեցնել միմեանց դիրքորոշումները»,- ասել է ՄԽ-ի համանախագահը՝ խօսելով Մոսկւայում ապրիլի 28-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդիւնքների մասին:

Պոպովը յաւելել է, որ մօտ ժամանակներս միւս համանախագահների հետ մտադիր է այցելել տարածաշրջան եւ քննարկել հետագայ աշխատանքի ծրագրերը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։