Հա

Քաղաքական

27/06/2017 - 09:40

Արփինէ Յովհաննիսեանի սուր ելոյթը ԵԽԽՎ-ում. «Պեդրօ Ագրամունտը վստահութիւն չի ներշնչում»

«Նախկինում, երբ մենք խօսում էինք կոռուպցիայի մասին դա միայն բամբասանքի մակարդակում էր, կամ դա վերագրում էինք մեր խօսքի ազատութեան կամ մեր կարծիքը ազատօրէն արտայայտելու իրաւունքին, բայց այժմ մենք այնպիսի իրավիճակի ենք բախւել, երբ բոլորը կարող են խօսել մի մարդու մասին, որը հաւատ չի ներշնչում, բոլորը կարող են փաստարկել, որ այդ անձը չունի վստահութիւն, բոլորը կարող են համոզւած լինել, որ այդ անձը կոռումպացւած է եւ նա կատարել է գործողութիւններ, որոնք հակադրւում են Վեհաժողովի դաւանած արժէքներին, բայց այդ անձը կարող է շարունակել իր գործելաոճը, ինչպէս ճիշտ նշեց պարոն Գրէյնջէրը, վստահութեան ճգնաժամ ստեղծելով այս Վեհաժողովում: Նման իրավիճակը անընդունելի եւ անթոյլատրելի է, բայց ոչ այն իմաստով, որ պէտք է միայն բարձրաձայնենք դրա մասին, այլ գործուն քայլերի դիմենք, ինչպէս նշւում է զեկոյցում»,- ասել է Արփինէ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - «yerkir.am»-ը ներկայացրել է ՀՀ ԱԺ-ի փոխնախագահ Արփինէ Յովհաննիսեանի ելոյթը ԵխխՎ նիստում.

«Ես ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել պարոն Թինի Կոքսին իր նւիրւածութեան եւ իրապէս այս բարդ զեկոյցը ներկայացնելու համար:

Ինձ համար այս պահը խորհրդանշական է: Սա իմ առաջին ելոյթն է, որպէս հայկական պատւիրակութեան ղեկավար, եւ ես ուրախ եմ վերադառնալ Վեհաժողով: Ես աշխատել եմ այստեղ 3.5 տարի, այսինքն ես նոր անդամ չեմ վեհաժողովում: Սակայն, ցաւում եմ, որ վերադառնում եմ այն պահին, երբ առաջին հարցը, որ քննարկւում է ընթացիկ զեկոյցում, Վեհաժողովի նախագահի անվստահութեան, կոռուպցիոն սկանդալների եւ հետաքննութեան մարմնի ստեղծման հարցերն են:

Նախկինում, երբ մենք խօսում էինք կոռուպցիայի մասին դա միայն բամբասանքի մակարդակում էր, կամ դա վերագրում էինք մեր խօսքի ազատութեան կամ մեր կարծիքը ազատօրէն արտայայտելու իրաւունքին, բայց այժմ մենք այնպիսի իրավիճակի ենք բախւել, երբ բոլորը կարող են խօսել մի մարդու մասին, որը հաւատ չի ներշնչում, բոլորը կարող են փաստարկել, որ այդ անձը չունի վստահութիւն, բոլորը կարող են համոզւած լինել, որ այդ անձը կոռումպացւած է եւ նա կատարել է գործողութիւններ, որոնք հակադրւում են Վեհաժողովի դաւանած արժէքներին, բայց այդ անձը կարող է շարունակել իր գործելաոճը, ինչպէս ճիշտ նշեց պարոն Գրէյնջէրը, վստահութեան ճգնաժամ ստեղծելով այս Վեհաժողովում: Նման իրավիճակը անընդունելի եւ անթոյլատրելի է, բայց ոչ այն իմաստով, որ պէտք է միայն բարձրաձայնենք դրա մասին, այլ գործուն քայլերի դիմենք, ինչպէս նշւում է զեկոյցում:

Յարգելի գործընկերներ,

Մենք, Վեհաժողովը՝ որպէս ժողովրդավարութեան օրրան, ժառանգել ենք այն քաղաքական գործիչներից, ովքեր ամենայն հոգածութեամբ պահպանել են այս արժէքները, եւ այժմ մենք պարտաւոր ենք պատասխանատւութիւն ստանձնել այդ արժէքների համար:

Մենք ենք կերտում այս Վեհաժողովի դէմքը եւ որպէս Վեհաժողովի դէմք, մենք պէտք է որոշենք, թէ ով է ներկայացնելու Վեհաժողովը, ով կարող է գործել այս Վեհաժողովի անունից եւ դա նշանակում է, որ մենք պէտք է համապատասխան վերաբերմունք դրսեւորենք այդ մարդկանց նկատմամբ:

Ամփոփելով ելոյթս՝ կոչ եմ անում գործողութեան. կամ մենք բոլորս կոլեկտիւ պատասխանատւութիւն ենք կրում այս Վեհաժողովի համար կամ փոխւում է Վեհաժողովի նկատմամբ մեր մօտեցումը այն իմաստով, որ մենք այլեւս չենք դիտարկում այն որպէս ժողովրդավարութեան օրրան, այլ ընդամենը որոշ զեկուցողների կարծիք:

Եւ ես կը ցանկանայի յիշեցնել ադրբեջանական մեր գործընկերներին այսպէս կոչւած Սարսանգի շատ խորհրդանշական զեկոյցը: Զեկոյցում բարձրացւած հարցը կարեւոր հարց է, սակայն զեկուցողի պատճառով կամ այսպէս կոչւած կոռումպացւած անձի պատճառով, այն մարդասիրական հարցից վերածւեց միայն քաղաքական հարցի եւ ուրիշ ոչնչի: Իրականում մենք պէտք է ընկալենք դրա կարեւորութիւնը մեզ համար, այն արժէքների համար, ինչ մենք կրում եւ փայփայում ենք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։