Հա

Քաղաքական

05/07/2017

ԱՀ ՊՆ. «Ապատեղեկատւութիւն է ադրբեջանական լրատւամիջոցների տեղեկութիւնը, թէ հայկական կողմը 3 վիրաւոր ունի»

Ադրբեջանական լրատւամիջոցների կողմից այսօր հրապարակւած տեղեկատւութիւնն առ այն, թէ իբր զօրամասում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով վիրաւորւել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականութեանը չի համապատասխանում: Տեղեակցնում է Արցախի Հանրապետութեան ՊՆ-ի մամուլի ծառայութիւնը:

«alikonline.ir» - Ադրբեջանական լրատւամիջոցների կողմից այսօր հրապարակւած տեղեկատւութիւնն առ այն, թէ իբր զօրամասում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով վիրաւորւել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականութեանը չի համապատասխանում: Ինչպէս հաղորդում է «tert.am»-ը՝ տեղեակցնում է Արցախի Հանրապետութեան ՊՆ-ի մամուլի ծառայութիւնը:

«Ի տարբերութիւն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը հաւատարիմ է իր թափանցիկ գործելաոճին եւ տեղ գտնող միջադէպերի վերաբերեալ պարբերաբար հանդէս է գալիս տեղեկատւութեամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատւութիւններն ուղղւած են բացառապէս ներքին լսարանին»,- ասւում է ԱՀ ՊՆ-ի մամուլի ծառայութեան տարածած յայտարարութիւնում:

Յիշեցեննք, որ Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը երէկ՝ յուլիսի 4-ին հաղորդագրութիւն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ ադրբեջանական զինուժը շփման գծում խախտել է հրադադարը՝ կիրառելով «TR-107» համազարկային հրթիռային կայանք։ Հայկական կողմն աւելի ուշ դիմել է պատասխան գործողութիւնների՝ հակառակորդին պատճառելով կորուստներ։

Այսօր Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն են տարածել, որում կոչ են անում ԼՂ հակամարտութեան կողմերին դադարեցնել ռազմական գործողութիւնը եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրատապ կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողութիւնը: Բռնութիւնը միայն նոր բռնութիւն է ծնում եւ ոչնչի չի բերում: Այս երկարատեւ հակամարտութեան կարգաւորման միակ պատասխանատու եւ մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքի դրսեւորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասւած է ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։