Հա

Քաղաքական

Ուրբաթ, 07 Յուլիսի 2017 19:00

Արցախի ՊՆ-ն հրապարակել է տեսանիւթ, որում երեւում է Ալխանլու բնակավայրին կից տեղակայւած հրանոթը

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը տարածել է հաղորդագրութիւն եւ տեսանիւթ, որտեղ պարզ երեւում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայւած հրանոթը:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը տարածել է հաղորդագրութիւն եւ տեսանիւթ, որտեղ պարզ երեւում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայւած հրանոթը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Ադրբեջանական պաշտօնական քարոզչութիւնը շարունակում է հաւատարիմ մնալ  ստի եւ կեղծիքի վրայ հիմնւած իր քաղաքականութեանը: Հերթական նման դրսեւորումը տեղի ունեցաւ յուլիսի 6-ին, երբ Ադրբեջանի պաշտպանութեան, արտաքին գործերի նախարարութեան եւ գլխաւոր դատախազութեան կողմից կազմակերպւեց այդ երկրում հաւատարմագրւած ռազմական կցորդների եւ օտարերկրեայ ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցն Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թէ նրանց տրամադրւել են ադրբեջանական կրակակէտերի եւ ռազմական շտաբի բացակայութեան մասին «անհերքելի» ապացոյցներ:

Անհրաժեշտ ենք համարում յիշեցնել նաեւ, որ հակառակորդ երկրի՝ միջազգային հանրութեանը, մասնաւորապէս Ադրբեջանում հաւատարմագրւած օտարերկրեայ ռազմական կցորդներին մոլորեցնելու մարտավարութիւնը նոր երեւոյթ չէ: Դեռեւս 2016 թ. ապրիլեան ռազմագործողութիւններից յետոյ կազմակերպւեց վերջիններիս այցը Ջոջուկ Մարջանլու բնակավայր, որտեղ նրանց ներկայացւեց ադրբեջանական «փառահեղ» բանակի յաջողութիւնները, որոնց արդիւնքում «ազատագրւել» է  այդ բնակավայրը: Մինչդեռ Ջոջուկ Մարջանլուն ադրբեջանական զինուժի վերահսկողութեան տակ էր գտնւում 1994 թ. յունւարից ի վեր:

Կարեւոր ենք համարում եւս մէկ անգամ նշել, որ Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակը երբեք քաղաքացիական բնակչութեանը եւ օբիեկտները չի թիրախաւորել: Բայց երբ հակառակորդը, իր բնակչութիւնն օգտագործելով որպէս կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայւած կրակակէտերից կրակ է վարում արցախեան դիրքապահների ուղղութեամբ, ապա այդ կրակակէտերը ինչպէս միշտ, այսուհետ եւս լռեցւելու են:

Եւ հաւատարիմ մնալով փաստերի լեզւով խօսելու մեր մարտավարութեանը, ձեզ ենք ներկայացնում տեսանիւթ, որում պարզ երեւում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայւած հրանոթը: Սրանից բխող հետեւութիւնները թողնում ենք բանական մարդկանց առողջ տրամաբանութեանը:

Վերջում յաւելենք նաեւ, որ յուլիսի 7-ին՝ ժամը 09:00-ից սկսած հակառակորդը հարաւային ուղղութեամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թւում՝ Դ-44 հրանոթներից ու հաստոցաւոր հակատանկային նռնականետերից:

ՊԲ առաջապահ զօրամասերը շարունակում են վստահօրէն վերահսկել իրավիճակը»,- ասւած է Արցախի ՊՆ հաղորդագրութեան մէջ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։