Հա

Քաղաքական

Ուրբաթ, 07 Յուլիսի 2017 19:10

Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգութիւն են յայտնել ԼՂ շփման գծում վերսկսւած բռնութեան առնչութեամբ

Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային յանձնաժողովի համազեկուցողները մտահոգութիւն են յայտնել Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գիւղում բռնութեան սրման առնչութեամբ:

«alikonline.ir» - Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային յանձնաժողովի համազեկուցողները մտահոգութիւն են յայտնել Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գիւղում բռնութեան սրման առնչութեամբ: Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ այդ մասին ասւած է ԵԽԽՎ կայքում հրապարակւած Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի (Մեծ Բրիտանիա) եւ Ջուզեպպէ Գալատիի (Իտալիա) եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շենաքի (Աւստրիա) եւ Սեզար Պրեդայի (Ռումինիա) յայտարարութիւնում:

Համազեկուցողները նաեւ ափսոսանք են յայտնել, որ դա հանգեցրել է զոհերի, որոնց թւում կան նաեւ խաղաղ բնակիչներ, այդ թւում՝ երկու տարեկան երեխայ:

Նրանք կոչ են արել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ:

Համազեկուցողներն ընդգծել են, որ հակամարտութիւնը չունի ռազմական լուծում:

«Նրանք ընդգծել են, որ այս հակամարտութիւնը չի կարող ունենալ ռազմական լուծում եւ յիշեցրել Հայաստանին եւ Ադրբեջանին խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու պարտաւորութեան մասին»,- ասւած է յայտարարութիւնում:

Յարակից Հրապարակումներ

  • Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով
    Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով

    Նախօրէին ադրբեջանական իշխանամէտ լրատւամիջոցներից մէկում հրապարակւել է «Իրանական մամուլի՝ մեր կուրծքը խրած հերթական դանակը. նորից հայկական սէր...» վերտառութեամբ ընդգծւած հակաիրանական բովանդակութեամբ ընդարձակ վերլուծութիւն, որի առանցքային թեման հերթական անգամ եղել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի՝ իրանական ազդեցիկ «Շարղ» օրաթերթին տւած հարցազրոյցը։

  • ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»
    ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»

    Օրերից մի օր Ադրբեջանը համակերպւելու է, որ Արցախն անկախ է: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դէմ, որը կայ աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարաւորութիւնները պայքարել ամբողջի դէմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախութեան պահանջը:

  • Հայ-թուրքական արձանագրութիւնների մասին Նալբանդեանի յայտարարութիւնը լայն արձագանգ է գտել թուրքական ԶԼՄ-ներում
    Հայ-թուրքական արձանագրութիւնների մասին Նալբանդեանի յայտարարութիւնը լայն արձագանգ է գտել թուրքական ԶԼՄ-ներում

    Յունաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանի յայտարարութիւնը հայ-թուրքական արձանագրութիւնների վերաբերեալ լայն արձագանգ է գտել թուրքական լրատւամիջոցներում: Բազմաթիւ լրատւամիջոցներ ՀՀ արտգործնախարարի յայտարարութիւնը հրապարակել են գլխագրերում:

  • Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար
    Բաքու-Թբիլիսի-Կարս թւաբանութիւնը. ինչպէս Ադրբեջանը ճանապարհ գործարկեց ուրւական-գնացքների համար

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարելի է համարել 826 կմ. երկարութեամբ ձգւող քաղաքական ատրակցիոն։

    Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի առաջնորդները հանդիսաւորութեամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը, որի վրայ աւելի քան մէկ միլիարդ դոլար է ծախսւել։

  • Թեհրանական հորիզոններ. Երեւանը գազ կը գնի՞ Իրանից
    Թեհրանական հորիզոններ. Երեւանը գազ կը գնի՞ Իրանից

    Որոշակի պայմանաւորւածութիւններ են ձեռք են բերւել Իրանից Հայաստան գազի գնման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ:

    Հայաստանն ու Իրանն արդեն որոշակի պայմանաւորւածութիւններ ունեն` իրանական գազի գնման հարցի շուրջ։ Պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւել ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատւիրակութեան Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։