Հա

Քաղաքական

Ուրբաթ, 07 Յուլիսի 2017 19:20

Շփման գծում լարւած է. ԱՀ ՊԲ-ի 3 զինծառայող է վիրաւորւել

Արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարւած մնալ: Ադրբեջանական զինուժի արկակոծութեան արդիւնքում տարբեր աստիճանի բեկորային վիրաւորումներ են ստացել ԱՀ ՊԲ-ի 3 զինծառայող:

«alikonline.ir» - Արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարւած մնալ: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Իրավիճակի մասին Արցախի Հանրապեւտութեան պաշտպանութեան նախարարութիւնը հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում մասնաւորապէս նշւած է. «Այսօր առաւօտւանից (յուլիսի 7-ԽՄԲ.) ակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպէս հրաձգային զինատեսակներ, այնպէս էլ Դ-30 եւ Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետներ ու նռնականետներ:

Ադրբեջանական զինուժի արկակոծութեան արդիւնքում տարբեր աստիճանի բեկորային վիրաւորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարեանը (ծնւ. 1969 թ.), Համբարձում Կարապետի Յարութիւնեանը (ծնւ. 1997 թ.) եւ Վահէ Գագիկի Բադալեանը (ծնւ. 1998 թ.):

Հակառակորդի նախայարձակ ակտիւութիւնը ճնշելու համար ՊԲ առաջապահ զօրամասերն իրականացնում են պատասխան գործողութիւններ:

Առաջնային գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղւած գործողութիւնների ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։