Հա

Քաղաքական

09/07/2017

Բակօ Սահակեանը մասնակցել է զոհւած ազատամարտիկների յուշարձանի բացմանը

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 8-ին Մարտակերտի շրջանի Վանք գիւղում մասնակցել է զոհւած ազատամարտիկների յիշատակը յաւէրժացնող յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեանը:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 8-ին Մարտակերտի շրջանի Վանք գիւղում մասնակցել է զոհւած ազատամարտիկների յիշատակը յաւէրժացնող յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեանը: Տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

Իր ելոյթում ԱՀ նախագահը նշել է, որ Վանքի բնակիչներն ակտիւօրէն մարտնչել են Արցախի տարբեր ճակատներում՝ իրենց դրսեւորելով որպէս խիզախ մարտիկներ՝ յաւելելով, որ այս կոթողը կը դառնայ ուխտավայր թէ՛ գիւղում ապրողների, թէ՛ այստեղ այցելողների համար:

Երկրի ղեկավարը երախտագիտութիւն է յայտնել «Աթա Վանք Լես» կազմակերպութեանը եւ ռուսաստանաբնակ գործարար Սասուն Յակոբեանին՝ հայրենանւէր այս նախաձեռնութիւնը կեանքի կոչելու համար:

Նախագահ Սահակեանը 2016 թւականի ապրիլեան գործողութիւնների ժամանակ ցուցաբերած անձնական խիզախութեան համար Վանք գիւղի մի խումբ  ազատամարտիկների պարգեւատրել է «Մարտական ծառայութիւն» մեդալով:

Յարակից լուրեր

  • Եգիպտոսում Սֆինքսի նոր արձան է յայտնաբերւել
    Եգիպտոսում Սֆինքսի նոր արձան է յայտնաբերւել

    Եգիպտական Լուքսոր քաղաքում ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ գետնի տակ Սֆինքսի նոր արձան է յայտնաբերւել: 

  • Ներկայացւել է բարեփոխումների վերաբերեալ առաջարկութիւնների փաթեթ
    Ներկայացւել է բարեփոխումների վերաբերեալ առաջարկութիւնների փաթեթ

    Վերջին երկու շաբաթւայ ընթացքում ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը քաղաքական կուսակցութիւնների եւ հասարակական տարբեր խաւերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել, որոնց օրակարգը երկրում կայանալիք բարեփոխումների վերաբերեալ մտքերի փոխանակումն էր: Այդ շարքում նախագահ Բակօ Սահակեանի առաջին հանդիպումներից մէկը ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչների հետ էր:

  • Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած` «Մայիս 28» պողոտային անուանակոչութիւն եւ յուշարձանի բացում
    Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած` «Մայիս 28» պողոտային անուանակոչութիւն եւ յուշարձանի բացում

    Հովանաւորութեամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանին, նախագահութեամբ Պսալիմ-Մըզհեր-Մաժզուպի քաղաքապետ Ժորժ Սըմաանի, կազմակերպութեամբ ՀՅԴ «Աղբալեան» կոմիտէին, երէկ` 16 յուլիսի երեկոյեան ժամը 8:00-ին Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանին կից տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած` «Մայիս 28» պողոտային անուանակոչութիւնը եւ բացումը յուշարձանին, որուն հեղինակն է հայրենի քանդակագործ Կակոն:

  • Բակօ Սահակեանը հանդիպել է ՀՅԴ Արցախի կառոյցի մի խումբ ներկայացուցիչների հետ
    Բակօ Սահակեանը հանդիպել է ՀՅԴ Արցախի կառոյցի մի խումբ ներկայացուցիչների հետ

    Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 11-ին սկսել է քաղաքական, հասարակական, կրթութեան, մշակոյթի, առողջապահութեան, արտադրական ենթակառուցւածքների, գիւղատնտեսութեան եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք:

  • «Ժողովուրդ». «Ինչու է Սամուէլ Բաբայեանը հանդիպել Բակօ Սահակեանի հետ»
    «Ժողովուրդ». «Ինչու է Սամուէլ Բաբայեանը հանդիպել Բակօ Սահակեանի հետ»

    «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է․«ԼՂՀ պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Սամուէլ Բաբայե անը, որ 2017 թ. ՀՀ ԱԺ ընտրութիւններից առաջ կալանաւորւել, այնուհետեւ դատապարտւել էր ապօրինի զէնք-զինամթերք պահելու մեղադրանքով եւ թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ է միայն ազատ արձակւել, երէկ այցելել է Արցախ, հանդիպել նախագահ Բակօ Սահակեանին: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։