Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 13 Յուլիսի 2017 10:40

ՀՀ ԱԳ փոխնախարար Քոչարեանը ԼՂ հակամարտութեան գօտում կրակի դադարեցումը բանակցութիւնների արդիւնաւէտութեան անհրաժեշտ պայման է համարում

Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձեւացնում է, թէ չի հասկանում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնութիւնները կեանքի կոչելու կարեւորութիւնը: Այս մասին յայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձեւացնում է, թէ չի հասկանում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնութիւնները կեանքի կոչելու կարեւորութիւնը: Այս մասին յայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը՝ «panorama.am» լրատւական կայքի հարցին ի պատասխան մեկնաբանելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի վերաբերեալ Ադրբեջանի նախագահի վերջին յայտարարութիւնը:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ՀՀ ԱԳ նածխարարի տեղակալը նաեւ նշել է. «Յիշեցնենք, որ Արցախի դէմ Ադրբեջանի ապրիլեան ագրեսիայից յետոյ նախագահների մակարդակով տեղի ունեցած Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից յետոյ սա ԱԳ նախարարների չորրորդ հանդիպումն էր: Ինչպէս եւ նախորդները, բրիւսէլեան հանդիպումը նոյնպէս ուղղւած էր ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. ոչ աւելի, ոչ պակաս:

Ակնյայտ է, որ կրակի եւ ռազմական գործողութիւնների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թէ նախապայման է բանակցութիւնների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցութիւնների արդիւնաւէտութեան համար»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։