Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 13 Յուլիսի 2017 13:10

Արցախում նախագահ կընտրեն նոր կարգով

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը յայտարարութիւն է տարածել՝ ԱՀ նախագահի ընտրութեան կազմակերպման առնչութեամբ:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը յայտարարութիւն է տարածել՝ ԱՀ նախագահի ընտրութեան կազմակերպման առնչութեամբ: «Արմէնպրես»-ը ներկայանցում է յայտարարութիւնն ամբողջութեամբ:

«Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան 168-րդ յօդւածի 1-ին մասի համաձայն՝ գործող Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնների աւարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային ժողովը խմբակցութիւնների առաջարկութեամբ ընտրում է Հանրապետութեան նախագահ, որը պաշտօնավարում է մինչեւ գործող Ազգային ժողովի լիազօրութիւնների ժամկէտի աւարտը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետութեան օրէնքի 149-րդ յօդւածի 2-րդ մասի համաձայն՝ խմբակցութիւնները Հանրապետութեան նախագահի թեկնածուներ են առաջադրում գործող Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնների աւարտից ոչ շուտ, քան 64 եւ ոչ ուշ, քան 57 օր առաջ:

Սահմանւած կարգով եւ ժամկէտներում՝ սոյն թւականի յուլիսի 5-12-ը ներառեալ, Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրւելու համար առաջադրւել է երկու թեկնածու՝

- Էդւարդ Արտաւազդի Աղաբէկեանը («Շարժում -88»  խմբակցութեան կողմից),

- Բակօ Սահակի Սահակեանը («Հայրենիք», «Դաշնակցութիւն» եւ «Ժողովրդավարութիւն» խմբակցութիւնների կողմից):

Հաշւի առնելով Հանրապետութեան նախագահի ընտրութեան համար Սահմանադրութեամբ նախատեսւած ժամկէտները եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետութեան օրէնքի 149-րդ յօդւածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջները՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից Հանրապետութեան նախագահի ընտրութիւնը տեղի կունենայ Ազգային ժողովի յատուկ նիստում, որն իրաւունքի ուժով կը գումարւի 2017 թւականի յուլիսի 19-ին՝ ժամը 11:00-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։