Հա

Քաղաքական

20/07/2017 - 11:20

Արցախի խորհրդարանը Բակօ Սահակեանին ընտրել է նախագահ

Յուլիսի 19-ին Արցախի Ազգային ժողովը յատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակօ Սահակեանին ընտրել է Հանրապետութեան նախագահի պաշտօնում:

«alikonline.ir» - Յուլիսի 19-ին Արցախի Ազգային ժողովը յատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակօ Սահակեանին ընտրել է Հանրապետութեան նախագահի պաշտօնում: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Էդւարդ Աղաբէկեանը ստացել է 4 ձայն:

Շնորհակալութիւն յայտնելով վստահութեան համար Արցախի Հանրապետութեան նորընտիր նախագահը նշել է, որ շարունակելու է իր աշխատանքը նոր եռանդով ու նոր ծրագրերով՝ յանուն Արցախի զարգացման եւ բարգաւաճման:

Նշենք որ նիստին 33 պատգամաւորներից ներկայ էին 32-ը:

«Ժողովրդավարութիւն» խմբակցութիւնից յարգելի պատճառով բացակայում էր Արմօ Ծատուրեանը:

Յաւելենք, որ ԼՂՀ ԱԺ-ի երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարութիւն» եւ «Դաշնակցութիւն» խմբակցութիւնները առաջադրել էին գործող նախագահ Բակօ Սահակեանի թեկնածութիւնը: Գործող նախագահին իր աջակցութիւնն էր յայտնել նաեւ խորհրդարանի միակ անկախ պատգամաւոր Արսէն Առստամեանը: Անցումային նախագահի պաշտօնում ընտրւվելու համար բաւարար էր 21 ձայնը։

Նշենք, որ Արցախի Սահմանադրութեան 168-րդ յօդւածի համաձայն, խորհրդարանի ընտրած Հանրապետութեան նախագահը պաշտօնավարելու է մինչեւ գործող ԱԺ-ի լիազօրութիւնների աւարտը՝ 2020 թւականը, որից յետոյ արդէն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրութիւններ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։