Հա

Քաղաքական

23/08/2017 - 15:00

«Հռչակագիր՝ Հայաստանի անկախութեան մասին». 27 տարի է անցել

27 տարի առաջ՝ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր՝ Հայաստանի անկախութեան մասին», որով դրւեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Մինչեւ նոր սահմանադրութեան ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրեւ ծրագրային փաստաթուղթ։ 

«alikonline.ir» - 27 տարի առաջ՝ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր՝ Հայաստանի անկախութեան մասին», որով դրւեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Մինչեւ նոր սահմանադրութեան ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրեւ ծրագրային փաստաթուղթ։ Գրում է «yerkir.am»-ը:

Հռչակագրում մասնաւորապէս ասվում էր. «Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը՝ արտայայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատւութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում, ելնելով մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնւելով 1989 թւականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ, զարգացնելով 1918 թւականի մայիսի 28-ին ստեղծւած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը։

1. Հայկական ԽՍՀ-ն վերանւանւում է Հայաստանի Հանրապետութիւն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետութիւնն ունի իր դրօշը, զինանշանը եւ հիմնը։

2. Հայաստանի Հանրապետութիւնը ինքնիշխան պետութիւն է՝ օժտւած պետական իշխանութեան գերակայութեամբ, անկախութեամբ, լիիրաւութեամբ։ Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը եւ օրէնքները։

3. Հայոց պետականութեան կրողը Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդն է, որն իր իշխանութիւնը իրագործում է անմիջականօրէն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան եւ օրէնքների հիման վրայ։ Հանրապետության ժողովրդի անունից հանդէս գալու իրաւունքը պատկանում է բացառապէս Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդին»:

Հռչակագիրը բաղկացած էր 12 կէտից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։