Հա

Քաղաքական

Շաբաթ, 02 Սեպտեմբերի 2017 12:50

«Հայաստան-Սփիւռք» համահայկական 6-րդ համաժողովի կայքն արդէն հասանելի է

«Հայաստան-Սփիւռք» համահայկական 6-րդ համաժողովի կայքն արդէն հասանելի է (http://paf2017.am/): Այն ներառում է տեղեկատւութիւն համաժողովի բովանդակային, կազմակերպական հարցերի, ծրագրերի, հանդիպումների եւ մշակութային միջոցառումների մասին:

«alikonline.ir» - «Հայաստան-Սփիւռք» համահայկական 6-րդ համաժողովի կայքն արդէն հասանելի է (http://paf2017.am/): Այն ներառում է տեղեկատւութիւն համաժողովի բովանդակային, կազմակերպական հարցերի, ծրագրերի, հանդիպումների եւ մշակութային միջոցառումների մասին: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Յիշեցնենք, որ համաժողովը տեղի է ունենալու Մայիսեան յաղթական հերոսամարտերի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման 100 եւ Երեւանի հիմնադրման 2800-ամեակի նախաշեմին՝ սեպտեմբերի 18-20-ը, Երեւանում:

Համաժողովին մասնակցելու են պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառոյցների եւ համայնքներում գործող կազմակերպութիւնների ղեկավարներ եւ անդամներ, լրագրողներ, տնտեսութեան, կրթութեան, մշակոյթի եւ հոգեւոր ոլորտների ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից:

Համաժողովին իրենց մասնակցութիւնն արդէն հաստատել են աւելի քան 1400 անձ՝ աշխարհի 70 երկրից:

Մասնակիցները հնարաւորութիւն կունենան այդ օրերին մասնակցելու 4 թեմատիկ ուղղութիւններով 16 նիստերի աշխատանքներին, որոնք վերաբերում են Հայաստանի տնտեսութեան զարգացմանը, տարածաշրջանային մարտահրաւէրներին եւ ազգային անվտանգութեան օրակարգին, արտաքին քաղաքականութեան օրակարգին եւ Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների վերացմանը, հայապահպանութեան հիմնախնդիրներին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։