Հա

Քաղաքական

02/09/2017

Սերժ Սարգսեանն ու Բակօ Սահակեանը Ստեփանակերտում մասնակցել են տօնական միջոցառումներին

Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան Նախագահներ Բակօ Սահակեանը եւ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նւիրւած տօնական միջոցառումներին: 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահներ Բակօ Սահակեանը եւ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նւիրւած տօնական միջոցառումներին: Գրում է «yerkir.am»-ը:

Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան փոխանցմամբ, հայկական երկու պետութիւնների ղեկավարներն այցելել են Ստեփանակերտի յուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Արցախի անկախութեան ու ազատութեան համար զոհւած ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանի շիրիմներին:

Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասեանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը, վարչապետ Արայիկ Յարութիւնեանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաներ, ներկայացուցիչներ Սփիւռքից եւ հուրեր արտերկրից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։