Հա

Քաղաքական

Շաբաթ, 02 Սեպտեմբերի 2017 13:00

ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են «Մարտական ընկերակցութիւն-2017» համատեղ զօրավարժութեանը

ՀՀ զինւած ուժերի հակաօդային պաշտպանութեան ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զօրքերի վարչութեան պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պօղոսեանի ղեկավարութեամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զօրավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցութիւն-2017» համատեղ զօրավարժութեանը:

«alikonline.ir» - ՀՀ զինւած ուժերի հակաօդային պաշտպանութեան ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զօրքերի վարչութեան պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պօղոսեանի ղեկավարութեամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զօրավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցութիւն-2017» համատեղ զօրավարժութեանը: Գրում է «yerkir.am»-ը:

Զօրավարժութեանն ընդգրկւած են նաեւ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի Դաշնութեան հակաօդային պաշտպանութեան ստորաբաժանումները:

Մարտական կրակով անցկացւող զօրավարժութեան թեման է «ԱՊՀ անդամ պետութիւնների հաւաքական անվտանգութեան շրջանակներում հակաահաբեկչական գործողութիւնների եւ զինւած ընդհարումների ժամանակ աւիացիայի եւ ՀՕՊ զօրքերի համատեղ պատրաստումն ու կիրառումը»:

Զօրավարժութեան նպատակներից են համատեղ խմբաւորման կազմում հրամանատարներին եւ շտաբներին զօրքերի կառավարման գործնական հմտութիւնների փոխանցումը, մարտական գործողութիւնների ժամանակ ԱՊՀ անդամ պետութիւնների ՀՕՊ զօրքերի փոխգործակցելիութեան կատարելագործումը:

«Մարտական ընկերակցութիւն-2017» համատեղ զօրավարժութեան ակտիւ փուլը կը մեկնարկի սեպտեմբերի 4-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։