Հա

Քաղաքական

03/09/2017 - 09:00

Արցախի Հանրապետութեան անկախութեան 26-ամեակը ՀՅԴ-ն տօնեց Եռաբլուրում

Նախ հոգեհանգստեան արարողութեամբ եւս մէկ անգամ յիշատակւեցին պանթեոնում ամփոփւած հայորդիները, որոնց կեանքի գնով այսօր ունենք անկախ ու ազատագրւած հայրենիք:

«alikonline.ir» - Նախ հոգեհանգստեան արարողութեամբ եւս մէկ անգամ յիշատակւեցին պանթեոնում ամփոփւած հայորդիները, որոնց կեանքի գնով այսօր ունենք անկախ ու ազատագրւած հայրենիք: Գրում է «yerkir.am»-ը:

Հայկական երկու հանրապետւթիւնների օրհներգերից յետոյ բացման խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի տնօրէն Կիրօ Մանոյեանը:  

«Անհրաժեշտութիւն էր 1991 թւականի սեպտեմբերի 2-ի որոշումը, որովհետեւ մի կողմից բաւարարում էր Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանից անկախ ապրելու ձգտումը, միւս կողմից այդ նպատակի իրականացումը դնում էր  օրւայ քաղաքական իրավիճակի փաստերի վրայ, միւս կողմից այդ կամքի դրսեւորումն իրականացնում էր Սովետական միութեան օրւան, օրէնքների տառին ու ոգուն համապատասխան»,- իր խօսքում ասաց Մանոյեանը, ապա նշեց, որ այս օրը տօնական լինելով հանդերձ՝ պատմական քայլ էր: 

Մանոյեանի խօսքով՝ սեպտեմբերի 2-ի որոշումը մարտավարական տակտիկական քայլ էր: «Ինչպէս Արցախում պիտի ասէին՝ Արցախի հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումը ՀՀ-ի հետ վերամիաւորման ամենակարճ ճանապարհն է: Այս ճանապարհին անհրաժեշտ ենք համարում Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների միջեւ ռազմաքաղաքական համագործակցութեան պայմանագրի ստորագրումը: Պայմանագիր, որ պատրաստւել է 2016-ի ապրիլեան քառօրեայ կռիւներից յետոյ»,- շեշետեց նա:

ՀՅԴ-ականն ընդգծեց, որ Արցախի սահմանները ճշտելիս պէտք է առաջնորդւել պատմական իրաւունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգութեան իրական աշխարհագրական տարածքային երաշխիքների սկզբունքով: «Բանակցային գործընթացում պէտք է առաջնորդւել Արցախի ժողովրդի 1991 թւականի անկախութեան եւ 2006 ու 2017 թթ ԼՂՀ Սահմանադրութեան ընդունման եւ փոփոխութիւնների համաժողովրդական հանրաքւէներով արդէն իսկ կայացած կամարտայայտութեամբ»,- նկատեց նա, ապա եւս մէկ անգամ նշեց, որ ՀՅԴ-ն շարունակում է ԼՂՀ ճանաչման խնդրի հետապնդումը:

Խօսելով զիջումների մասին, Մանոյեանը եւս մէկ անգամ յայտնեց ՀՅԴ դիրքորոշումը:

«ՀՅԴ-ն դէմ է միակողմանի զիջումներին, փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժէք, միաժամանակեայ եւ փաթեթային լուծման շրջանակներում, ՀՅԴ-ն պաշտպանում է ՀՀ-ի կողմից Արցախի անկախութեան ճանաչման ակտի անհրաժեշտութիւնը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դէպքում»,- ասաց նա:

Այսօր նաեւ 100-ից աւելի նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը: ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ով նորագիրների կնքահայրն էր, նշեց՝ երբ դառնում ես դաշնակցական՝ կենսագրութեան մէջ նոր էջ ես բացում:

Նորագիրները երդւեցին իրենց պատւով եւ հայրենիքով միշտ հաւատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին, որոշումներին, եւ իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դէպքում նաեւ կեանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատին: Նրանք մէկ առ մէկ մօտեցան ՀՅԴ դրօշին, կանոնագրին, զինանշանին, զէնքին եւ երդւեցին:

Այնուհետեւ ազգային, յեղափոխական երգերի ներքոյ շարունակեցին տօնել Արցախի անկախութեան 26-ամեակը:

 

Յարակից լուրեր

  • Արսէն Համբարձումեան. «Քւէարկել եմ յանուն ազգային նկարագիր ունեցող եւ սոցիալապէս արդար Հայաստանի»
    Արսէն Համբարձումեան. «Քւէարկել եմ յանուն ազգային նկարագիր ունեցող եւ սոցիալապէս արդար Հայաստանի»

    Մեծ հաշւով` կարողացել ենք հնարաւորինս արդիւնաւէտ քարոզարշաւ իրականացնել. «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արսէն Համբարձումեանը:

  • Մեղաւորները պէտք է պատասխան տան անկախ իրենց` մինչեւ այս ունեցած կարգավիճակից. Ռուստամեանը` Քոչարեանի կալանաւորման մասին
    Մեղաւորները պէտք է պատասխան տան անկախ իրենց` մինչեւ այս ունեցած կարգավիճակից. Ռուստամեանը` Քոչարեանի կալանաւորման մասին

    Այս ընտրութիւններով պայմանաւորւած չենք ցանկացել քաղաքական յայտարարութիւն կատարւի, մանաւանդ լռութեան օրը, հիմա էլ դեռ ընտրական գործընթացներն են եւ այդ պատճառով է, որ մենք հանգամանալից այդ հարցին չենք անդրադարձել. քւէարկելուց յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանն` անդրադառնալով հարցին` ինչո՞ւ ՀՅԴ-ն յայտարարութիւն չարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կալանաւորման վերաբերեալ ինչպէս առաջին անգամ: 

  • Արմէն Ռուստամեանը քւէարկել է յանուն հողի ու հայի
    Արմէն Ռուստամեանը քւէարկել է յանուն հողի ու հայի

    Ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի այս ընտրութիւններից, յանուն այդ ակնկալիքների արդարացման, յանուն ժողովրդի չհիասթափւելու, երկրի ապագայի եւ յանուն հողի ու հայի է քւէարկել ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխաւորող Արմէն Ռուստամեանը: 

  • Բոլոր ժամանակների հայ ազգային քաղաքական հաւատամքի խտացումը՝ դաշնակցականութիւնը
    Բոլոր ժամանակների հայ ազգային քաղաքական հաւատամքի խտացումը՝ դաշնակցականութիւնը

    Յաճախ հարց կը տրուի եւ արդարացիօրէն, թէ ՀՅ Դաշնակցութիւնը գաղափարական ո՞ր դպրոցը դաւանող քաղաքական կուսակցութիւն է, եւ բնականաբար, մեկնելով 128 տարուան պատմական ընթացքէն եւ յեղափոխական պայքարի բովէն, հարցադրումին կը տրուին հետեւեալ պատասխանները՝ Դաշնակցութիւնը ընկերվարական կուսակցութիւն է, Դաշնակցութիւնը ազգային-ազատագրական պայքարի կուսակցութիւնն է, Դաշնակցութիւնը ընկերային արդարութեան ջատագով կուսակցութիւնն է հայութեան մէջ, Դաշնակցութիւնը էապէս ազգային կուսակցութիւնն է…

  • Ինչի՞ն է ՀՅԴ-ն կողմ եւ ինչի՞ն` դէմ
    Ինչի՞ն է ՀՅԴ-ն կողմ եւ ինչի՞ն` դէմ

    «yerkir.am»-ը հրապարակել է տեսահոլովակ, որում հակիրճ ներկայացւել է, թէ իր նախընտրական ծրագրում Հ. Յ. Դաշնակցութիւնն ինչի՞ն է կողմ, իսկ ինչի՞ն՝ դէմ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։