Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2017 12:30

Հրանտ Մարգարեան. «Պէտք է ճիգ թափել, որպէսզի տարբեր երկրների քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելութիւնը»

Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցութիւնն ու ընկերակցութիւնը նշանակում է Արցախի մասամբ ճանաչում. «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարութիւնն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրոյցում այսպէս ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը։ 

«alikonline.ir» - Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցութիւնն ու ընկերակցութիւնը նշանակում է Արցախի մասամբ ճանաչում. «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարութիւնն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրոյցում այսպէս ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը։ Գրում է «tert.am»-ը:

«Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակութիւն ու կարեւորութիւն։ Դա Ադրբեջանի շուրջ կը ստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կը մղի նոր հակազդեցութիւնների։ Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի կողմից ձեռնարկած ճիշտ նախաձեռնութիւն է, որը պէտք է քաջալերել»,- ասաց Հրանտ Մարգարեանը։

Նա նշեց, թէ պէտք է ճիգ թափել, որպէսզի տարբեր երկրների քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելութիւնը։ «Դա Արցախի հարցի շուրջ կը ստեղծի միջազգային դրական կարծիք»,- նշեց Հրանտ Մարգարեանը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։