Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2017 13:10

«Կարելի է նոյնիսկ վերջին պահին». Հրանտ Մարգարեանը՝ ՀՀ-ի՝ Վրաստանում անցկացւող զօրավարժութիւններին մասնակցելուց հրաժարւելու մասին

Մենք անկախ երկիր ենք, մենք կարող ենք որոշել՝ ինչին մասնակցել, ինչին չմասնակցել. լրագրողների հետ զրոյցում այսպէս պատասխանեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը՝ «tert.am»-ի հարցին, թէ ինչպէս է վերաբերում Հայաստանի՝ Վրաստանում կազմակերպւած զօրավարժութիւններին վերջին պահից հրաժարւելուն:

«alikonline.ir» - Մենք անկախ երկիր ենք, մենք կարող ենք որոշել՝ ինչին մասնակցել, ինչին չմասնակցել. լրագրողների հետ զրոյցում այսպէս պատասխանեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը՝ «tert.am»-ի հարցին, թէ ինչպէս է վերաբերում Հայաստանի՝ Վրաստանում կազմակերպւած զօրավարժութիւններին վերջին պահից հրաժարւելուն:

Հարցին, թէ արդեօք դրանից Հայաստանի վարկանիշը չի՞ ընկնի, նա պատասխանեց. «Ես այդպէս չեմ մտածում, ես համոզւած եմ, որ Հայաստանը գտնւում է ինչ-որ ռազմաքաղաքական ճամբարի մէջ, իւրաքանչիւր երկիր մտնում է նման ռազմաքաղաքական դաշինքի մէջ»:

Նրա խօսքով՝ ճիշտ է, որ մենք չենք փորձում խզել եւ հակադրւել միւս ճամբարների հետ, բայց, վերջիվերջոյ, այդ իրողութիւնը մեզանից պահանջում է որոշակի կեցւածք։ «Մենք անկախ երկիր ենք, մենք կարող ենք որոշել, ինչին մասնակցել, ինչին չմասնակցել»:

Դիտարկմանը, թէ ինչ է նշանակում վերջին պահին հրաժարւելը, Հրանտ Մարգարեանն արձագանգեց, «Նոյնիսկ կարելի է վերջին պահին: Կարելի է նոյնիսկ ամիսներ շարունակ որոշումներ ունենաս, որոնք ինչ-որ տակտիկական նկատառումով վերջին պահին փոխես»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։