Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 04 Սեպտեմբերի 2017 15:00

Արտակ Զաքարեան. «Ցանկալի կը լիներ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային հանրութիւնը ձեռնպահ մնային անատամ եւ անհասցէ յայտարարութիւններից»

Պաշտպանութեան նախարարի տեղակալ Արտակ Զաքարեանի խօսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպրչիկի յայտարարութիւնն, ըստ որի, անկարող էին իմանալ, թէ որ կողմից է եղել Չինարիում կրակոցները, կասկածի տակ չի դնում ՀՀ պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւնը, թէ կրակոցներն ադրբեջանական կողմից են եղել:

«alikonline.ir» - Պաշտպանութեան նախարարի տեղակալ Արտակ Զաքարեանի խօսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպրչիկի յայտարարութիւնն, ըստ որի, անկարող էին իմանալ, թէ որ կողմից է եղել Չինարիում կրակոցները, կասկածի տակ չի դնում ՀՀ պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւնը, թէ կրակոցներն ադրբեջանական կողմից են եղել:

«Պարզ է, որ ուղղութիւնը դիմացից է եղել»,- նշեց նա:

«Tert.am»-ի հարցին, թէ ինչ է կարծում՝ ինչո՞ւ է Կասպրչիկը յայտարարութիւնն անհասցէ արել, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, թէ ինչու է յայտարարութիւնն անհասցէ: Մեզ համար փաստը մնում է փաստ, որ նոյնիսկ ԵԱՀԿ մոնիտորինգ իրականացնող խմբի վրայ Ադրբեջանը կարող է կրակել»,- նշեց նա:

Նա նշեց, որ հայկական կողմը կարող է փաստել, որ կրակոցները եղել են ադրբեջանական կողմից. այնտեղ են եղել ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ:

«Հայաստանի Հանրապետութեան պաշտպանական գերատեսչութեանը մտահոգում է  այն հանգամանքը, որ Հայաստանի սահմանների վրայ կրակում են, այդ թւում՝ նաեւ դիտորդական առաքելութիւն իրականացնողների վրայ: Ինձ հաւասարապէս անհանգստացնում է, որ կրակում են մեր մանկապարտէզների վրայ, եւ հաւասարապէս էլ մտահոգում է, որ կրակում են ԵԱՀԿ դիտորդների վրայ»,- նշեց նա:

Արտակ Զաքարեանը, անդրադառնալով միջազգային հանրութեան խուսափողական քաղաքականութեանը՝ նշեց, որ շատ ցանկալի կլինէր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային հանրութիւնը ձեռնպահ մնար անատամ եւ անհասցէ յայտարարութիւններից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։