Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 11:10

Երեւանում բացւեց «Փայամ Նուր»-ի մասնաճիւղը

Երէկ սեպտեմբերի 5-ին, Երեւանում բացւեց «Փայամ Նուր» իրանական համալսարանի ներկայացուցչութեան գրասենեակը:

«alikonline.ir» - Երէկ սեպտեմբերի 5-ին, Երեւանում բացւեց «Փայամ Նուր» իրանական համալսարանի ներկայացուցչութեան գրասենեակը:

Մասնաճիւղի բացման հանդիսութեանը ներկայ էին՝ «Փայամ Նուր» համալսարանի միջազգային կենտրոնների համադրումների եւ ծրագրաւորման գրասենեակի գերատեսուչը եւ Երեւանի Պետական համալսարանի միջազգային համագործակցութեան պրոռեկտոր Գեղամ Գէորգեանը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Նախկինում, ձեռք բերւած փոխհամագործակցութեան համաձայն՝ երկու համալսարանները զարգացնելու են գիտատեխնիկական եւ կրթական համագործակցութիւնը, որի շրջանակում կը կազմակերպւեն դասախօսութիւններ եւ հետազօտական աշխատանքներ գիտական պատւիրակութիւնների, հետազօտողների եւ մասնագէտների մասնակցութեամբ, նաեւ գիտաժողովներ եւ վերապատրաստման դասընթացներ ուսանողների եւ դասախօսների համար որոնց կը տրւի համատեղ վկայական:

Երկու համալսարանի աշխատանքների մաս է կազմում պարսկերէն եւ հայերէն լեզուների ուսուցման կենտրոնի հիմնումը:

Յատկանշական է, որ նորաբաց «Փայամ Նուր»-ի մասնաճիւղը, առաջիկայ ուսումնական տարւայ համար կը կազմակերպի ընդունելութիւններ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։