Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 12:10

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ընդունել է Իրանի պատւիրակութեանը

Սեպտեմբերի 5-ին, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տօնոյեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան պատւիրակութեանը՝ Ներքին գործերի նախարարի խորհրդական Խալիլ Ռահաթի Ղուչանիի գլխաւորութեամբ: 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 5-ին, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տօնոյեանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան պատւիրակութեանը՝ Ներքին գործերի նախարարի խորհրդական Խալիլ Ռահաթի Ղուչանիի գլխաւորութեամբ: Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան կայքը:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի եւ Իրանի միջեւ առկայ համագործակցութեան խթանման ուղիները եւ նոր ոլորտները:

Իր խօսքում ընդգծելով հարեւան երկրների երկկողմ ձեւաչափով սերտ փոխգործակցութեան կարեւորութիւնը՝ նախարար Դ. Տօնոյեանը նշեց այն բնագաւառները, որտեղ իրականացւող համատեղ աշխատանքը եւ փորձի փոխանակումը երկուստէք օգտակար կը լինեն:

ԻԻՀ ներքին գործերի նախարարի խորհրդականն ընդգծեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով կենտրոնացւած կառավարում իրականացնելու հետաքրքիր փորձը եւ, շեշտելով այն հանգամանքը, որ երկու երկրները ենթակայ են հիմնականում նոյն աղէտներին, պատրաստակամութիւն յայտնեց նպաստել փոխգործակցութեան ակտիւացմանը:

Իրանում լուրջ աշխատանք է տարւում կամաւորների պատրաստման ուղղութեամբ, ինչպէս նաեւ հրշէջ մասերի միջեւ կազմակերպւում են մրցումներ՝ նրանց պատրաստւածութիւնը բարձրացնելու նպատակով: Այդպիսի մրցումներից մէկին առաջիկայում կը մասնակցեն նաեւ ՀՀ ԱԻՆ հրշէջ-փրկարարները:

Քննարկման ընթացքում պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց նաեւ ընդլայնել աշխատանքն ԻԻՀ Կարմիր մահիկի կազմակերպութեան հետ՝ համատեղ վարժանքների, աղէտների բժշկութեան եւ սահմանային հենակէտերում համատեղ իրականացւող հերթապահութեան ուղղութեամբ (յատկապէս՝ զբօսաշրջութեան ակտիւ սեզոններին):

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։