Հա

Քաղաքական

06/09/2017

Համարում եմ, որ շատ քիչ գործ եմ արել, որպէսզի հերոսի կոչման արժանանամ

Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ Արթուր Աղաբէկեանը, յիշելով 1991-ի այս օրերը, ասաց. «Այդ ժամանակ կար մի բան՝ նամուս, պատասխանատու եւ լէյկոպլաստիրի սպիտակ խաչ. ուրիշ ոչ մի բան, եւ մեզ մղում էր անընդհատ դէպի յաղթանակ՝ չսպասելով որեւէ գնահատման»: 

«alikonline.ir» - Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ Արթուր Աղաբէկեանը, յիշելով 1991-ի այս օրերը, ասաց. «Այդ ժամանակ կար մի բան՝ նամուս, պատասխանատու եւ լէյկոպլաստիրի սպիտակ խաչ. ուրիշ ոչ մի բան, եւ մեզ մղում էր անընդհատ դէպի յաղթանակ՝ չսպասելով որեւէ գնահատման»: Գրում է «1in.am»-ը:

Նրա խօսքով՝ «Մարտական խաչ» շքանշանը ոչ թէ միայն իրենն է, այլ 11 հազար հադրութցիներինը. «Համարում եմ, որ շատ քիչ գործ եմ արել, որպէսզի հերոսի կոչման արժանանամ»:

Արթուր Աղաբէկեանը քաղաքականութիւնից իր հեռանալը բացատրեց հետեւեալ կերպ. «Մեզնից յետոյ գալիս են երիտասարդներ, որոնք մեզնից աւելի են: Ի վերջոյ, թող ամէն մէկը մէկ գիւղում, մէկ շրջանում կարողանայ մեծ ներդրում անել, իսկ իմ հայրենի գիւղը օր օրի փոխւում է:

Միանշանակ այլեւս քաղաքական պաշտօն չեմ զբաղեցնի: Ես այն գործիչներից չեմ, որ ընկերոջս սուս-փուս լքեմ. իմ զբաղեցրած պաշտօնը լքելուց առաջ ես առանձնազրոյցներ եմ ունեցել իմ գործընկերների, ենթակաների, կուսակցական ընկերներիս հետ»:

Նրա խօսքով՝ ինքը ապացուցելու խնդիր ունի, որովհետեւ խոստացել է իր փորձով օգուտ բերել Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Յարակից լուրեր

  • Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»
    Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»

    ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականեանը երէկ մեկնել է Արցախի Հանրապետութիւն, հանդիպում է ունեցել նախագահ Բակօ Սահակեանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Մասիս Մայիլեանը, քննարկւել են արտաքին քաղաքականութեան եւ այդ ոլորտում հայկական երկու պետութիւնների փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: 

  • ԱՌԻ-ի հրաւէրով` արցախեան պատուիրակութիւն մը Լիբանան կ՛այցելէ
    ԱՌԻ-ի հրաւէրով` արցախեան պատուիրակութիւն մը Լիբանան կ՛այցելէ

    Արցախ Ռուց Ինվեսթմընց` ԱՌԻ ընկերակցութեան հրաւէրով, երեքշաբթի Լիբանան ժամանեց Արցախէն ժամանած պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմեն Արցախի Հանրապետութեան տնտեսութեան եւ արտադրական ենթակառուցուածքներու նախարար Լեւոն Գրիգորեան, նախարարի խորհրդական Տիգրան Նաճարեան, Մարտակերտի եւ Կովսականի քաղաքապետներ Միշա Գիւրճեան ու Ռազմիկ Մարգարեան եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ Վահագն Տատայեան:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Նոր էջ, նոր մօտեցումներ
    «Ապառաժ»-ի խմբագրական. Նոր էջ, նոր մօտեցումներ

    Խորհրդանշական էր, երբ մայիսի 9-ին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր առաջին մամլոյ ասուլիսն անցկացրեց Արցախում: Բնականաբար, Արցախում անցկացւած ասուլիսի առանցքային թեման եղաւ Արցախը, Արցախի նկատմամբ Հայաստանի նոր վարչապետի մօտեցումներն ու միջազգային ասպարէզում Արցախի հարցը ներկայացնելու քաղաքականութիւնը: 

  • Հայ ժողովուրդը որեւէ մեկի հանդէպ ատելութեան պատճառ չունի
    Հայ ժողովուրդը որեւէ մեկի հանդէպ ատելութեան պատճառ չունի

    «Իրատես»-ի հիւրը Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր, պաշտպանութեան, անվտանգութեան եւ օրինապահպանութեան հարցերի յանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Յովհաննիսեանն է:

  • Հայաստանի ու Արցախի համար նոր հեռանկարներ են բացւում
    Հայաստանի ու Արցախի համար նոր հեռանկարներ են բացւում

    Արցախում ապրող ամէն մի քաղաքացի սրտի տրոփով սպասում է, որ Հայաստանում միշտ այսպիսի դրական տեղաշարժեր լինեն, ՀՀ-ում տեղի ունեցող ամէն մի դրական զարգացում այս կամ այն ձեւով անդրադառնում է նաեւ Արցախի անվտանգութեան հարցերի լուծմանը: «Առաջին լրատւական»- ի հետ զրոյցում այս մասին ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։