Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 11:30

Սիրիայի նորանշանակ դեսպանը հաւատարմագրերն է յանձնել Սերժ Սարգսեանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին այսօր հաւատարմագրերն է յանձնել Հայաստանի Հանրապետութիւնում Սիրիայի Արաբական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը: 

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին այսօր հաւատարմագրերն է յանձնել Հայաստանի Հանրապետութիւնում Սիրիայի Արաբական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Հայաստանի Հանրապետութեան նախագահը շնորհաւորել է դեսպանին պաշտօնն ստանձնելու կապակցութեամբ եւ մաղթել յաջողութիւններ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-սիրիական յարաբերութիւնների օրակարգը, անդրադարձել տարբեր ոլորտներում փոխգործակցութեան զարգացման եւ ամրապնդման հնարաւորութիւններին: ՀՀ նախագահը եւ Սիրիայի դեսպանը նաեւ մտքեր են փոխանակել Սիրիայում եւ ընդհանուր առմամբ՝ Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակի, տարածաշրջանի խնդիրների ու մարտահրաւէրների շուրջ:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յոյս է յայտնել, որ Սիրիայի իշխանութիւններն ու բարեկամ սիրիացի ժողովուրդը, երկրի նախագահի գլխաւորութեամբ, կը կարողանան դիմակայել այդ մեծ փորձութեանը, եւ երկրում ի վերջոյ կը հաստատւի խաղաղութիւն եւ կայունութիւն, ինչում Հայաստանը շահագրգռւած է:

«Պատմութեան տարբեր ժամանակահատւածներում բոլոր ժողովուրդներին էլ բաժին են ընկնում փորձութիւններ, եւ ովքեր կարողանում են դրանց դիմակայել, շարունակում են իրենց ընթացքը:

Հայաստանը խորապէս մտահոգւած լինելով բարեկամ սիրիացի ժողովրդի ճակատագրով՝ այս ամբողջ ընթացքում ցաւով է հետեւել իրադարձութիւններին եւ հումանիտար իրավիճակի վատթարացմանն ու իր հնարաւորութիւնների սահմաններում աջակցութիւն ցուցաբերել ինչպէս զրկանքների ենթարկւած սիրիահայ համայնքին, այնպէս էլ սիրիացի ողջ ժողովրդին»,- ասել է ՀՀ նախագահ Սարգսեանը:

Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը շնորհակալութիւն է յայտնել ՀՀ նախագահին ընդունելութեան եւ ջերմ խօսքերի համար, ընդգծելով, որ Սիրիայի իշխանութիւնները բարձր են գնահատում բարեկամ Հայաստանի դիրքորոշումը եւ աջակցութիւնը երկրում խաղաղութեան ու կայունութեան հաստատման գործում: Դեսպանը դրւատանքով է խօսել սիրիահայ համայնքի մասին, որը, նրա խօսքով՝ սիրիացի ժողովրդի անքակտելի մասն է եւ տասնամեակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ յարգանք վայելող հայկական համայնքը մշտապէս եղել եւ շարունակում է մնալ Սիրիայի իշխանութիւնների ուշադրութեան կենտրոնում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։