Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 09:00

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում ականազերծմանն աջակցելու Վալադաոյի առաջարկը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 7-ին ընդունել է կոնգրեսական Դեւիդ Վալադաոյի կողմից առաջարկւող առաջարկը, որը նախատեսում է ԱՄՆ 2018 թւականի ֆիսկալ տարում աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղւող «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպութեանը: 

«alikonline.ir» - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 7-ին ընդունել է կոնգրեսական Դեւիդ Վալադաոյի կողմից առաջարկւող առաջարկը, որը նախատեսում է ԱՄՆ 2018 թւականի ֆիսկալ տարում աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղւող «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպութեանը: Այս մասին «Արմէնպրես»-ին յայտնեցին Հայ Դատի ԱՄՆ յանձնախմբից:

Վալադաոյի առաջարակը ներառւել է 2018 թւականի ֆիսկալ տարւայ արտաքին օգնութեան յատկացման ծրագրում, որը, որպէս աւելի մեծ՝ «H.R. 3354» բանաձեւի մաս քւէարկութեան կդրւի սեպտեմբերի 8-ին:

«Ցաւալի իրողութիւն է այն, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ամէն օր ապրում են ականների պայթելու վտանգի տակ: Ես լաւատեսական եմ տրամադրւած, որ իմ առաջարկով նախատեսւող գումարային յատկացման պարագայում մինչեւ 2020 թւականը տարածաշրջանն ականազերծւի, եւ ընտանիքները կարողանան հանգիստ ապրել՝ առանց ականների հետ կապւած դժբախտ պատահարների վտանգի»,- առաջարկի ընդունումից յետոյ ասել է Վալադաոն:

Առաջարկի ընդունմանն աջակցել են նաեւ կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնէն եւ Ջէքի Սփայերը: «Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքներին Միացեալ Նահանգների կողմից ցուցաբերւած աջակցութիւնը մեծապէս օգնել է «HALO Trust»-ին 2000 թւականից մաքրել տարածքն ականներից ու այլ պայթիւնավտանգ սարքերից: Այս աջակցութիւնը կօգնի «HALO Trust»-ին իրենց վերժնաժամկէտին՝ 2020 թւականին աւարտել այս կարեւոր աշխատանքը»,- նշել է Փալոնէն:

Վալադոն ԱՄՆ Կոնգրեսի յատկացումների յանձնաժողովի անդամ է: Նա ներկայացնում է Կալիֆորնիայի 21-րդ ընտրատարածքը, որն ընդգրկում է Սան Խուակինի հովիտը, որտեղ հազարաւոր հայեր են բնակւում: Կոնգրեսական Վալադոն երկար ժամանակ է, ինչ աջակցում է Արցախում ականազերծման համար ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցութեան տրամադրմանը: Նա ջանքեր է գործադրել, որպէսզի 2018 թ.-ի ֆիսկալ տարում ԱՄՆ շարունակի աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղւող «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպութեանը, որ 2006 թ.-ից ի վեր աշխարհով մէկ ոչնչացրել է 8733 հակահետեւակային, 2584 հակատանկային ականներ, 12423 կասետային ռումբեր, 180858 միաւոր հրազէն եւ 48572 այլ պայթուցիկներ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։