Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 10:20

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխաւոր բանագնացի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխաւոր բանագնաց Ստեֆան դէ Միստուրայի հետ: 

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխաւոր բանագնաց Ստեֆան դէ Միստուրայի հետ: Այս մասին «Արմէնպրես»-ին յայտնեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսութեան մամլոյ դիւանից:

Շուրջ մէկ ժամ տեւած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ներկայիս իրավիճակը: ՄԱԿ-ի բանագնացը կաթողիկոսին է ներկայացրել խնդրի լուծման շուրջ առաջիկայ բանակցութիւնների մասին իր մտորումները:

Կարեւորելով Սիրիայի ներսում խաղաղութեան աստիճանական հաստատումը՝ Արամ Ա Վեհափառն անդրադարձել է Դեր Զորի ազատագրմանը՝ յիշեցնելով դրա մեծ նշանակութիւնը հայութեան համար՝ որպէս Օսմանեան կայսրութեան կողմից հայ ժողովրդի դէմ իրագործւած Ցեղասպանութեյան ժամանակ ջարդերի վերջին հանգրւան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ սիրիահայերին ու համայնքի վերականգնման նպատակով ձեռնարկւելիք աշխատանքներին:

Այս հանդիպումը Նորին Սրբութեան պաշտօնական չորրորդ հանդիպումն է Ստեֆան դէ Միստուրայի հետ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։