Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 13:20

ԵԱՀԿ-ն շփման գծի դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արեւելեան ուղղութեամբ

Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ ձեռք բերւած պայմանաւորւածութեան համաձայն, ԵԱՀԿ առաքելութիւնն Արցախի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արեւելեան ուղղութեամբ։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 12-ին, Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների հետ ձեռք բերւած պայմանաւորւածութեան համաձայն, ԵԱՀԿ առաքելութիւնն Արցախի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արեւելեան ուղղութեամբ։ Գրում է «tert.am»-ը:

Այս մասին յայտնում են Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարության լրատւական ծառայութիւնից։

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիէ Պետրիկան (Մոլդովա) եւ Միխաիլ Օլարուն (Մոլդովա), ինչպէս նաեւ ԳՆԱՆ գրասենեակի աշխատակից Մարտին Շուստէրը (Գերմանիա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջէյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնէն Եովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ անձնական օգնական Սայմոն Թիլէրը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսւած ժամանակացոյցի։ Դիտարկման առաքելութեանը արցախեան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան եւ պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները:

Յիշեցնենք, որ նախորդ դիտարկմանը ադրբեջանական կողմը կրակ էր բացել խմբի ուղղութեամբ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։