Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 14:20

Ամերիկացի համանախագահ. «ԼՂ կարգաւորումը պէտք է հիմնւի միջազգային իրաւունքի վրայ»

«aysor.am»-ի հետ զրոյցում ԵԱՀԿ Մինկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրու Շոֆէրը յոյս է յայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հիմք կապահովի նախագահների հանդիպման համար:

«alikonline.ir» - «aysor.am»-ի հետ զրոյցում ԵԱՀԿ Մինկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրու Շոֆէրը յոյս է յայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հիմք կապահովի նախագահների հանդիպման համար: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Որպէս Մինսկի խմբում ԱՄՆ-ի նորանշանակ համանախագահ ես կը շարունակեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ներկայացնել Միացեալ Նահանգները: Սպասում եմ իմ գործընկեր համանախագահներ դեսպան Պոպովի (Ռուսաստան) եւ դեսպան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի հետ աշխատանքին: Յատկապէս սպասում եմ այս շաբաթ աւելի ուշ Նիւ Եօրքում միւս համանախագահների ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ իմ հանդիպումներին: Յուսով ենք, որ այս հանդիպումները հիմք կապահովեն ամենաբարձր մակարդակում բարեխիղճ բանակցութիւնների անյապաղ վերսկսման համար»,- ասել է Շոֆէրը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն աշխատանքային այցով նախօրէին մեկնել է Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին:

Ամերիկացի համանախագահի խօսքով, Միացեալ Նահանգները պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան բանակցային կարգաւորումը եւ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ կը շարունակի կողմերի հետ ակտիւօրէն աշխատել:

«Մեր վաղեմի քաղաքականութիւնը՝ ընդունւած Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգաւորումը պէտք է հիմնւի միջազգային իրաւունքի վրայ, որը ներառում է Հելսինկեան եզրափակիչ ակտը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականութեան եւ հաւասար իրաւունքների ու ինքնորոշման սկզբունքները: Սակայն անշուշտ, խաղաղութեան պատասխանատւութիւնն ի վերջոյ իրենց ուսերին են կրում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները»,- նշել է ամերիկացի դիւանագէտը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։