Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 16:00

Կարօ Փայլան. «Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանութիւնը եւ բացել սահմանները Հայաստանի հետ»

«Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն» խորագրով Հայաստան-Սփիւռք համաժողովին Թուրքիայի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Կարօ Փայլանը «ՀՀ դիւանագիտութեան ջանքերը ցեղասպանութիւնների կանխարգելման ուղղութեամբ» քննարկմանը հանդէս եկաւ ելոյթով:

«alikonline.ir» - «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն» խորագրով Հայաստան-Սփիւռք համաժողովին Թուրքիայի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Կարօ Փայլանը «ՀՀ դիւանագիտութեան ջանքերը ցեղասպանութիւնների կանխարգելման ուղղութեամբ» քննարկմանը հանդէս եկաւ ելոյթով: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Նա անդրադարձաւ Թուրքիայի սահմանադրական փոփոխութիւններին, որով անցում կատարւեց նախագահական կառավարմանը: «Այն հիմնւած է մէկ կրօնի եւ մէկ ինքնութեան վրայ, ես ասացի, որ մեծ սխալ կը կատարւի»,- ասաց նա:

Կարօ Փայլանը նշեց, որ դժբախտաբար Թուրքիայի Հանրապետութիւնը հիմնադրւեց առանց առերեսւելու Հայոց Ցեղասպանութեանը: Նա նշեց, որ այն հայերը, որոնք մնացին Թուրքիայում, լռութեան դատապարտւեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդութեամբ սկսեցին խօսել անցեալի, պահանջների մասին:

«Թուրքահայերն աւելի շատ արտայայտւելու առիթ ունեցան: Առանց առերեսւելու Ցեղասպանութեան հետ, ո՛չ Թուրքիայի քրդական հարցը կարող է լուծւել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարութիւն հաստատւել»,- ասաց նա:

Կարօ Փայլանը նշեց, որ Թուրքիան վերադարձաւ այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում Ցեղասպանութեան բառի գործածութիւնը յանցանք էր համարւում:

«Ինչպէս հարիւր տարի առաջ Արեւմուտքը աչքերը կը գոցէր Ցեղասպանութեան առաջ, այնպէս էլ հիմա աչքերը կը գոցի մարդու իրաւունքների խախտումների առաջ»,- ասաց նա:

Կարօ Փայլանը նկատեց, որ ժողովրդավարութեան պայքարը դժւար պայքար է, բայց վերջին 2 տարւայ ընթացքում ազգայնամոլութիւնն է հաստատւում:

«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանութիւնը, միայն ժողովրդավար Թուրքիան կը բանայ սահմանները Հայաստանի հետ»,- ասաց նա եւ նշեց, որ իրաւունք չունենք սերունդներին փոխանցել այս հարցը, քանի որ լաւ գիտենք մեր պատմութիւնը, եւ չորս սերունդ է՝ պայքարում ենք, որ արդար լուծում ստանայ: 

«Թուրքան մութ շրջանում է նորից, եւ այդ մտայնութիւնը շատ լաւ գիտենք, որ ոճիր կը գործի: Հարիւր տարի առաջ մեծ ոճիր եղաւ, եւ իւրաքանչիւր ոճիր անպատիժ մնալով՝ նոր ոճիրների պատճառ կը դառնայ»,- ասաց նա:

Կարօ Փայլանը նշեց, որ թէեւ ինչ-որ շրջանում փորձում էր Թուրքիայում հաստատւէր «գարուն», սակայն հիմա Թուրքիան ապրում է «մութ ձմեռ»: Նա եզրափակեց, որ Թուրքիան պէտք է ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, ինքը շարունակելու է պայքարել դրա համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։