Print this page
20/09/2017 - 09:00

Հայոց Ցեղասպանութեան թանգարանը համալրւեց Վատիկանի արխիւներից ձեռք բերւած արժէքաւոր փաստաթղթերով

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը համալրւեց Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ արժէքաւոր փաստաթղթերով, որոնք ձեռք են բերւել Վատիկանի գաղտնի արխիւներից: Իտալահայ գործարար Արթուր Ասատրեանի միջոցներով ձեռք բերւած փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին յանձնւեցին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը համալրւեց Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ արժէքաւոր փաստաթղթերով, որոնք ձեռք են բերւել Վատիկանի գաղտնի արխիւներից: Իտալահայ գործարար Արթուր Ասատրեանի միջոցներով ձեռք բերւած փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին յանձնւեցին Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին:

Փաստաթղթերը Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի փոխտնօրէն Սուրէն Մանուկեանին յանձնեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Յակոբեանը:

Նա ընդգծեց, որ Վատիկանի արխիւներում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բաւականին մեծ քանակի փաստաթղթեր կան, որոնց մի մասը իրենք հիմա յանձնում են Հայոց Ցեղասպանութեան թանգարանին: «Այս պահին փաստաթղթերի մի մասի վրայ աշխատում են մասնագէտները, եւ համապատասխան հետազօտութիւն անցնելուց յետոյ դրանք եւս կը յանձնւեն թանգարանին: «Ձեռք բերւած փաստաթղթերը նոր են, դրանք թւայնացւած են, սակայն դեռ ուսումնասիրւած չեն: Գիտէք, փաստաթղթերը շատ են, ես յստակ քանակը չգիտեմ: Մասնագէտները հիմա դրանց մի մասը հետազօտում են, առանց հետազօտման չեն կարող որեւէ բան յանձնել Ցեղասպանութեան թանգարանին»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Յակոբեանը:

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի փոխտնօրէն Սուրէն Մանուկեանը նշեց, որ փաստաթղթերը դեռ պէտք է ուսումնասիրւեն, սակայն նկատեց, որ դրանցում Հայոց Ցեղասպանութեան տարիներին Օսմանեան Կայսրութիւնում աշխատող Վատիկանի ներկայացուցիչների բլանկներն են: «Այսինքն, խօսքն այդ տարիներին Օսմանեան Կայսրութիւնում աշխատող դեսպանների մասին է: Փաստաթղթերը, ինչպէս առաջին հայեացքից հասկացայ, դիւանագիտական գրագրումներ են, կան ինչպէս ձեռագիր, այնպէս էլ մեքենագիր գրագրումներ: Շատ արժէքաւոր փաստաթղթեր են, որոնք իրենց տեղը կունենան մեր թանգարանում: Առաջիկայում մենք մանրամասն կուսումնասիրենք դրանք»,- մանրամասնեց Սուրէն Մանուկեանը՝ ընդգծելով, որ փաստաթղթերը 2014-2017թթ. ընկած ժամանակահատւածում Օսմանեան Կայսրութիւնում կատարւած իրադարձութիւնների վերաբերեալ են:

Յարակից լուրեր