Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 11:50

ԼՂ ԱԺ փոխնախագահ. «Մենք պետութիւն ենք, Սահմանադրութեան մէջ ամրագրւած են մեր պետութեան սահմանները, էլ ի՞նչ հողերի վերադարձի մասին է խօսքը»

Արցախի Հանրապետութեան սահմանները ֆիքսւած են Արցախի Սահմանադրութեամբ, ի՞նչ հողերի վերադարձի մասին կարող է խօսք լինել: Այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը՝ խօսելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանի այն յայտարարության մասին, որ խօսքը այն հողերի մասին է, որոնք անվտանգութեան համակարգին վնաս չեն հասցնի:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան սահմանները ֆիքսւած են Արցախի Սահմանադրութեամբ, ի՞նչ հողերի վերադարձի մասին կարող է խօսք լինել: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը՝ խօսելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանի այն յայտարարության մասին, որ խօսքը այն հողերի մասին է, որոնք անվտանգութեան համակարգին վնաս չեն հասցնի:

«Մենք ունենք Սահմանադրութիւն, Սահմանադրութեամբ ֆիքսւած տարածքներ: Ես չգիտեմ, թէ ինչ հողերի մասին է խօսքը: Մենք պետութիւն ենք, Սահմանադրութեան մէջ ամրագրւած են մեր պետութեան տարածքները, էլ ի՞նչ հողերի վերադարձի մասին կարող է խօսք լինել:

Կայ Արցախի Հանրապետութիւն՝ իր սահմաններով, որտեղ զինւոր է կանգնած, դրա համար ես չգիտեմ, թէ ինչ հողերի մասին է խօսքը: Մենք մեր պետականութիւնն ունենք, մեր տարածքը ու պարտաւոր ենք պահել այն փոխանցել յաջորդ սերնդին»,- ասաց Վահրամ Բալայեանը:

ԼՂ ԱԺ փոխնախագահի խօսքով՝ Լեռնային Ղարաբաղի տարածքները՝ Շահումեանը, Հիւսիսային Արցախը, օկուպացւած են Ադրբեջանի կողմից: Բալայեանը նշեց, որ դիւանագիտութեան մէջ երբեմն ասում են մէկ բան, անում՝ մէկ այլ բան, ուստի յայտարարութիւններին «լուրջ վերաբերւել չի կարելի, երբ կան փաստեր, իրողութիւններ, դէպքերի զարգացման օրինաչափութիւններ»:

«Մենք բազմիցս ասել ենք, որ հաստատուն ենք մեր մօտեցումների մէջ: Փոխզիջման, զիջման հետեւից գնալը մեր դիրքերն աւելի է թուլացնում: Մենք ունենք երկիր, որի սահմանները պարտաւոր ենք պահպանել: Մենք պատրաստ ենք մեր ապագայի համար կռւել, պաշտպանել, մեր ժողովուրդն այդպէս է տրամադրւած, սա է ճիշտ ճանապարհը»,- յաւելեց նա:

Վ. Բալայեանի դիտարկմամբ՝ ռէալ-պոլիտիկան իրականութիւնից տարբերւում է, յայտարարութիւնները կարող են այլ լինել, բայց իրականութիւնը՝ այլ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։