Հա

Քաղաքական

Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2017 10:40

Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ. Միջոցառում՝ նւիրւած սեպտեմբերի 21-ի

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի վերանկախացման 26-րդ տարեդարձի առիթով Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ում կազմակերպւել էր յատուկ միջոցառում-ընդունելութիւն, որին ներկայ էին Իրանի պետական ու զինւորական ներկայացուցիչները, Իրանում հաւատարմագրւած բազմաթիւ երկրների դեսպաններն ու դեսպանութիւնների դիւանագիտական ներկայացուցիչները, Իսլ. խորհրդարանի հայազգի, ասորի եւ այլ պատգամաւորները, իրանահայ համայնքի երեք թեմերի հոգեւոր ու ազգային իշխանութիւնների, «Ալիք» հաստատութեան ու միութիւնների ներկայացուցիչները:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի վերանկախացման 26-րդ տարեդարձի առիթով Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ում կազմակերպւել էր յատուկ միջոցառում-ընդունելութիւն, որին ներկայ էին Իրանի պետական ու զինւորական ներկայացուցիչները, Իրանում հաւատարմագրւած բազմաթիւ երկրների դեսպաններն ու դեսպանութիւնների դիւանագիտական ներկայացուցիչները, Իսլ. խորհրդարանի հայազգի, ասորի եւ այլ պատգամաւորները, իրանահայ համայնքի երեք թեմերի հոգեւոր ու ազգային իշխանութիւնների, «Ալիք» հաստատութեան ու միութիւնների ներկայացուցիչները: Տեղեկացնում է «Ալիք» օրաթերթի թղթակից Կ. Դաւթեանը:

Սկզբում Ս. Խաչ մատուռի տարածքում մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ «Մաշտոց» երգչախումբը հնչեցրեց Իրանի ու Հայաստանի պետական հիմները, որից յետոյ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդէս եկաւ ողջոյնի խօսքով:

Ելոյթի ընթացքում Արտաշէս Թումանեանն անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականութեանը ու իրականացրած քայլերին, կարեւորեց տարածաշրջանի, ի մասնաւորի հարեւան երկրների հետ ՀՀ յարաբերութիւնները՝ ծանրանալով յատկապէս Իրան-Հայաստան բազմակողմանի եւ բեզմաբնոյթ սերտ յարաբերութիւններին:

Դեսպան Թումանեանը ՀՀ արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն խնդիրներից համարեց ԼՂ հակամարտութիւնը՝ ընդգծելով, որ պաշտօնական Երեւանի դիրքորոշումը խաղաղ բանակցութիւնների միջոցով հակամարտութեան կարգաւորումն է:

Այդ կապակցուեամբ նա անդրադարձաւ նաեւ Մինսկի խմբի անդամ երկրների հետ համագործակցութեանը եւ կարեւորութեամբ ընդգծեց Իրանի Իսլամական Հանրապետութեան  հաւասարակշռւած դիրքորոշումն այս հարցում: Դեսպանը նաեւ կարեւորեց իրանահայ համայնքի կարեւոր դերակատարութիւնը Իրանում՝ գնահատելով նրանց ջերմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամաբ:

Միջոցառմանը Իրանի կողմից ողջոյնի խօսք ասաց էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաէմին: Անդրադառնալով երկու երկրների քաղաքական, առեւտրա-տնտեսական եւ մշակութային բազմաբովանդակ ու բազմաբնոյթ յարաբերութիւններին, նա յայտարարեց, որ  նախատեսւում է ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի այցը՝ Թեհրան:

Միջոցառմանը ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագան Ռամազանալի Սոբհանիֆարը, կարեւորելով Իրան-Հայաստան բարիդրացիական յարաբերութիւնները:

Միջոցառումը մէկտեղւած էր ընդունելութեամբ:

Լուսանկարները՝ ԱՐՏԵՄ ՂԱՐԻԲԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։