Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 13:40

Գործարկւել է «Ապրիլեան պատերազմ 2016» կայքը

«Արմսէս» գիտակրթական կենտրոն հասարակական կազմակերպութեան եւ Երեւանի պետական համալսարանի Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի համատեղ ջանքերով գործարկւել է «Ապրիլեան պատերազմ 2016» կայքը (www.april2016.am)։

«alikonline.ir» - «Արմսէս» գիտակրթական կենտրոն հասարակական կազմակերպութեան եւ Երեւանի պետական համալսարանի Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի համատեղ ջանքերով գործարկւել է «Ապրիլեան պատերազմ 2016» կայքը (www.april2016.am)։

Այն նւիրւած է 2016 թւականի ապրիլեան պատերազմին, տեղի ունեցած մարտական գործողութիւններին, զոհւած հերոսների կեանքի ու սխրանքի պատմութեանը, հայ-ադրբեջանական պատերազմի ներկայ փուլին։ Կայքում ընթերցողի հետ հարց ու պատասխանի ձեւաչափով լուսաբանւած են պատերազմի ներկայ փուլի ընթացքը, դրա դրդապատճառներն ու յաղթահարման հնարաւոր տարբերակները, առաջնագծում զինծառայողների հերոսութեան ներկայացման համաշարում պարզաբանւած է պատերազմական պայմաններում թիկունքի եւ առհասարակ քաղաքացիական բնակչութեան դերակատարութիւնը։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից:

«Ապրիլեան պատերազմ 2016» կայքում ներկայացւած են վերլուծական բնոյթի նիւթ-տեղեկագրեր՝ յօդւածներ, հարցազրոյցներ, ժամանակագրութիւն, որոնք լոյս են սփռում հայ-ադրբեջանական հակամարտութեան եւ Հայաստանի ռազմավարական մտահոգութիւնների վրայ եւ կարող են օգտակար լինել թէ՛ հայկական, թէ՛ օտարերկրեայ լսարանի համար։

Կայքն ունի նաեւ ադրբեջաներէն էջ, որտեղ ներկայացւած են հակառակորդի լսարանին հետաքրքրող այն հարցերի պատասխանները, որոնք ադրբեջանցի ակտիւ օգտատէրերը յաճախ փորձում են ստանալ հէնց հայկական կողմից։ Կայքը չծանրաբեռնելու համար այդ էջը հասանելի է միայն ադրբեջանցի օգտատէրերին։

Կայքի բովանդակային յագեցումն իրականացւել է «Արմսէս» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ 2016 թւականին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրւող դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի յայտարարած մրցոյթի շրջանակներում։ Կայքի ստեղծման, տեխնիկական կահաւորման եւ անվտանգութեան ապահովման աշխատանքներն անհատոյց կերպով իրականացւում են «Լոկատոր» ՓԲԸ կողմից։

Ներկայումս շարունակւում են աշխատանքներ իրականացւել կայքի համալրման ուղղութեամբ։ Առաջիկայում նախատեսւում է շարունակել 2016 թւականի ապրիլ-մայիսին զոհւած զինծառայողներին նւիրւած ակնարկային յուշապատումների, վերլուծական տիպի նիւթերի տեղադրման եւ ապրիլեան պատերազմի ժամանակագրութեան ներկայացման գործընթացը։

Կայքի բովանդակութեան ահռելի ծաւալների նախնական ինֆորմացիան հաւաքւել է ՊԲ եւ ՊՆ՝ մարտական գործողութիւններում ներգրաււած համապատասխան զորամասերում դաշտային աշխատանքների, զոհւած զինծառայողների ընտանիքներ տնայցերի, ինչպէս նաեւ ոլորտի առաջատար ու ճանաչւած մասնագէտների հետ մշտական փոխխորհրդակցութեան շնորհիւ։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։