Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 15:10

Ռուստամեանը՝ «Ելք»-ին. «Դուք ընդդիմութեանն էլ չէք կարողացել համոզել»

ԱԺ «Ելք» խմբակցութեան` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անունից ելոյթ ունեցաւ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Նրա կարծիքով` այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը, այլ բան չէ, եթէ ոչ այն, որ Հայաստանը պէտք է կատարի ռազմավարական նշանակութեան շրջադարձ:

«alikonline.ir» - ԱԺ «Ելք» խմբակցութեան` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անունից ելոյթ ունեցաւ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը: Նրա կարծիքով` այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը, այլ բան չէ, եթէ ոչ այն, որ Հայաստանը պէտք է կատարի ռազմավարական նշանակութեան շրջադարձ: Գրում է «yerkir.am»-ը:

«Սա արւում է մի փաստաթղթով, որը շատ թերի է, որովհետեւ եթէ մենք շրջադարձի մասին ենք խօսում, իսկ սա փաստացի շրջադարձ է, պէտք է համոզւենք, որ դա կենսական անհրաժեշտութիւն է: Պէտք է անվտանգութեան չափանիշով նայենք, որի թիւ մէկ անհրաժեշտութիւնն այսօր ունի Հայաստանը»,- յայտարարեց Ռուստամեանը:

Պատգամաւորի խօսքով` անվտանգութիւնն ունի բոլոր բաղադրիչները` թէ' տնտեսական, թէ' քաղաքական եւ թէ' միւս առումներով: «Այստեղ չի ասւում` եթէ մենք կտրենք այդ թելը, ի՞նչ կը լինի մեր տնտեսութեան հետ, չկայ այդպիսի վերլուծութիւն»,- ասաց նա:

Ռուստամեանը նաեւ ընդգծեց, որ բացակայում է ռազմական բաղադրիչը: «Եթէ ռազմատեխնիկական աջակցութեան հաշւէկշիռը ներկայացւի` Հայաստանը ստացել է այս տարածքից այսքան, այն տարածքից գրեթէ 0, իսկ մենք կտրենք այդ թելը, ինչպէ՞ս ենք լուծելու այդ դատարկ սիւնակը: Սա գլխաւոր հարցերից է, այսինքն` անվտանգութեան մասով որեւէ հիմնաւորում գոյութիւն չունի»,- շեշտեց պատգամաւորը:

Նրա խօսքով` այս նախագծին ՀՅԴ-ն դէմ է քւէարկելու: «Մենք դէմ ենք եւ մերժելու ենք: Նախ` ժամանակաւոր յանձնաժողովի ստեղծման համար ժամանակը սխալ է ընտրւած: ԵՄ-ն ինքն իր վերաբերմունքը փոխել է` «կամ, կամ»-ից հրաժարւել է և անցել «եւ,եւ»-ի, եւ մենք հիմա արհեստական սրում ենք «կամ, կամ»-ի հարցը ու զարմանում, թէ ինչու իշխանութիւնները դրան չեն համաձայնում»,- ասաց Ռուստամեանը, ապա յաւելեց. «Դուք ընդդիմութեանն էլ չեք կարողացել համոզել, այստեղ կոնսենսուս  մինուս 1» է, որովհետև բացի «Ելք»-ից մնացած բոլոր ուժերը ճանապարհն ընդունում են»:

Ամփոփելով խօսքը` նա նշեց, որ եթէ իշխանութիւնները համաձայնեն, դա կը նշանակի, որ իշխանութիւններն օրակարգ են բերում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը, բայց, ըստ պատգամաւորի, ընդհակառակը՝ պէտք է զարգացնենք այն հնարաւորութիւնը, ինչը ԵՄ-ն տալիս է: «Թող մեր մի գործընկերը հասկանայ, որ մի դաշտում մենք խնդիրներ ունենք, եւ անի այնպէս, որ այստեղ մենք հետ չընկնենք»,- եզրափակեց պատգամաւորը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։